ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՀԱՆԴԵՊ «ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ» ԿԻՐԱՌՈՂՆԵՐԸ (Բացահայտում)
Արխիվ 12-16ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՀԱՆԴԵՊ «ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ» ԿԻՐԱՌՈՂՆԵՐԸ (Բացահայտում)
Ավետարականները ինչքան էլ պատեհ եւ անպատեհ հայտարարեն, թե իրենք հիմնվում են միմիայն Աստվածաշնչի վրա, դա ընդամենը կեղծիք է եւ բացահայտ սուտ, իսկ ստախոսների, մոլորեցնողների, գայթակղեցնողների բաժինը դեւերի հետ է լինելու, որովհետեւ ում ծառայեցին, նրա հետ էլ լինելու են:
Ավետարան/չ/ականները արհամարհում են Եկեղեցու Հայրերի կողմից Սուրբ Հոգով արված Աստվածաշնչի մեկնությունները, նրանցից յուրաքանչյուրն իր սեփական մեկնությունն ունի, յուրաքանչյուրն ըստ իր «նախասիրությունների» է մեկնություններ անում: Այս երեւույթը կարելի է անվանել «Մեկնողական բռնություն Սուրբ Գրքի հանդեպ»:
Իրենց «Հավատքի խոստովանությամբ» ավետարականները մերժում են Առաքյալների եւ Սուրբ Հայրերի Աստվածային Հայտնությամբ (ինչպես Աստվածաշունչը) տրված Սրբազան Ավանդությունը: Մերժում են Եկեղեցու նվիրապետությունը` համարելով, որ բոլոր քրիստոնյաները քահանաներ են, սակայն այդ ասելու հետ մեկտեղ՝ նրանց, ովքեր ստացել են հովվական հատուկ դաստիարակություն «ձեռնադրում են» հովիվ:
Մերժում են Եկեղեցու Յոթ Խորհուրդները, բայց միաժամանակ նրանց «պատվելիները»` աշխարհիկ մարդիկ, «մկրտում են» եւ «հաղորդություն տալիս»` դրա տակ բնավ որեւէ խորհուրդ չտեսնելով եւ նկատի չունենալով այն, ինչ այդ բառի տակ հասկանում ենք մենք, մերժում են սրբերի բարեխոսությունը, Պատարագներով, ողորմություններով, աղոթքներով ննջեցյալներին օգնելը, ննջեցյալների համար արվող հոգեհանգստի արարողությունը:
Այդ դրույթների եւ հնօրյա դիվական պավլիկյան ու թոնդրակյան պիղծ աղանդի ուսմունքների շատ կետերի հետ ունեցած նույնությունը ապշեցուցիչ է: Երկուսում էլ զգացվում է սատանայի (որ թարգմանվում է ապստամբ, հակառակորդ) չար ոգին: Իրենք ավետարանականները ավելին են պնդում. նրանք իրենց ակունքները տեսնում են պավլիկյանների եւ թոնդրակեցիների աղանդի մեջ. «Պավլիկյան-թոնդրակեցիների մնացորդների եւ եվրոպական բողոքականության ազդեցության տակ 18-19 դարերում այդպիսի միտումները /հակաեկեղեցական/ ավելի որոշակի են դառնում եւ իրականության մեջ վերածվում ավետարանական հոսանքի: Հետագայում այդ անհատները /հակաեկեղեցական նորաթուխ պավլիկյանները/ դարձել են հայ առաջին ավետարանական համայնքների... հիմքը, սկզբնական տարրը» (Արտաշես Ղազարյան, Ռընե Լեւոնյան, «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի», Երեւան, 1999 թ., էջ 24):
Հատվածը մեջբերված է Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի«բարենորոգչության» պատմություն» գրքից (հրատարակվել է 2011 թվականին):
Ներկայացրեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

