ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԱՄԵՆ ՄԻ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԵ՞Լ»
Արխիվ 12-16ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԱՄԵՆ ՄԻ
ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԵ՞Լ»
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր «Իրավունքի» հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ծիրանի արտահանման ողջ գործընթացն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական լիազորությունները եւ դրանից բխող ֆինանսական եկամուտները բաժին են հասնելու ՀՅԴ-ին: «Էդ ամբողջ ապուշություններին պարտավոր չենք պատասխանել: Այդ հրապարակումը իրականության հետ որեւէ առնչություն չունի: Նույնը վերաբերում է ցեղասպանության միջոցառումներին վերաբերող տեղեկատվությանը: Ակնհայտ ապուշություն է: Չեմ հասկանում՝ ամեն մի ապուշությանը պարտավոր ենք արձագանքե՞լ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության պատգամավորի տեղեկացմամբ ինքը խոսել է Արամ Մանուկյանի հետ, ով ասել է՝ ինքը նման բան չէր կարող ասել: «Թող դադարեցնեն հիմարությունների ու ակնհայտ սուտ կեղծիքների հրապարակումը»,-հայտարարեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ ձայների պակասության խնդրին, որի առաջ կարող է կանգնել ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», քանի որ ՀՅԴ-ը կարծես թե «Քառյակի» անդամ չէ, Մինասյանը պարզաբանեց. «Խորհրդարանում շարժվում ենք նախապես ճշտված ծրագրով: Եթե ունենք կոնսենսուս որեւէ հարցում, էդ ժամանակ «Քառյակը» նոր միատեսակ է հանդես գալիս, այլ դեպքերում ամեն մի ուժ ինքնուրույն է շարժվում»:
Սոնա Դավթյան

