ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԳԻՏԻ՝ԱԺ-ՈՒՄ «ՔԱՌՅԱԿԸ» ՁԱՅՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԳԻՏԻ՝ԱԺ-ՈՒՄ  «ՔԱՌՅԱԿԸ» ՁԱՅՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ

 

Սահմանադրական բարեփոխումները  դարձան այն կռվախնձորը  ԱԺ ոչ իշխանական ուժերի համար, որի պատճառով հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցում: «Իրավունքը» ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզեց՝ինչու է ի վերջո  ԲՀԿ-ը դեմ սահմանադրական բարեփոխումներին, եթե երկու տարի առաջ կողմ էր, սակայն այսօր կտրուկ դիրքորոշումը փոխել է եւ դեմ է դրանց արտահայտվում:

Ուրիխանյանը խնդրեց զերծ մնալ «կտրուկ փոփոխություն» ձեւակերպումից, քանի որ  կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել. «Եթե խոսում եք ընտրակարգի փոփոխության մասին, որի կողմ է  արտահայտվել ԲՀԿ-ն ընթացիկ եւ նախընտրական  ծրագրերով, ապա դա ուժի մեջ է եւ մնալու է: Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելուն այն  նախաձեռնողների կողմից, որոնք այսօրվա սահմանադրության  պահանջները չեն իրականացնում, ստորադաս օրենսդրական ակտերով խախտում են գործող սահմանադրությունը, չեն պահպանում գործող օրենսդրության դրույթները, այդ նախաձեռողների սահմանադրական բարեփոխումներ հատուկ օպերացիային մենք դեմ ենք, քանի որ չկա վտահություն եւ հավատ»:

Ըստ ԲՀԿ մամլո խոսնակի՝արդյունավետ կառավարումը չէ, որ այսօր խանգարում է  վերացնել մենաշնորհները, ոտքի հանել տնտեսության իրական սպեկտորները: «Գործազրկությունն ու արտագաղթը սահմանադրության հետ առնչություն չունեն»,- ասաց պրն Ուրիխանյանը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս սահմանադրական բարեփոխումների մասին  խոսելիս հայտարարել էր, որ չի կարելի խոսել գոյություն չունեցողի մասին: Փաստաթուղթը տեսնելուց հետո կարելի է կարծիք հայտնել: ԲՀԿ մամլո խոսնակից պարզեցինք՝ հնարավո՞ր է փաստաթղթի հրապարակումից հետո  «Բարգավաճ Հայաստանը» փոխի իր տեսակետը: Հարցազրույցից ընդամենը մեկ հատված եք մեջբերում, իսկ ամբողջ հարցազրույցում ասվում էր՝ մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, կետ առ կետ կպատասխանենք այն ժամանակ, երբ կներկայացնեն:

Ժամանակին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ՀՀԿ-ը ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ ձայների պակասություն է ունենալու: Հիմա  նույն բանն ասում են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», իսկ ավելի կոնկրետ՝ «Եռյակի» մասին, քանի որ ՀՅԴ-ն  փաստորեն լքեց «Քառյակը»:  «Ինձ զարմացնում է ձեր հարցադրումը, քանի որ ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, Քառյակի պառակտման մասին խոսք լինել չի կարող, որ տարակարծությունը սահմանադրական բարեփոխումների  մասին է: Քառյակի ուժերը միասնական են, միակարծիք: Ես չգիտեմ՝ ձայների հետ ինչ կլինի Ազգային ժողովում, կապրենք կտեսնենք»,- եզրափակեց  Տիգրան Ուրիխանյանը:

Փորձեցինք կապ հաստատել  ՀԱԿ-ի  մամլո խոսնակ Արման Մուսինյանի  հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում