ԹՈՒՐՔԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ՋՆՋԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԻՆ ԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ՋՆՋԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԻՆ ԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆՈՒՄ»

Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը «Վաճառվում է հին հայկական գյուղ` առանց միջնորդի» եւ «Վաճառվում է հին հայկական բնակատեղի» վերնագրերով հայտարարություններ է տարածել ինտերնետում:

Մասնավորապես նշված է. «Հին հայկական գյուղի տարածքը կազմում է 8 416 քմ եւ վաճառքի է հանվել 90 հազար լիրա (45 հազար ԱՄՆ դոլար) արժեքով, իսկ հին հայկական բնակատեղին կազմում է 1 989 քմ, որն էլ արժե 105 հազար լիրա (50 հազար ԱՄՆ դոլար)»:

Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին` նշեց, որ դա միայն մի նպատակ է հետապնդում` վերջնականապես ջնջել հայկական հետքերը այդ տարածքներից. «Թուրքիայի հանրապետությունում հատկապես վերջերս մշակված քաղաքականություն է վարվում` հայկական ցանկացած հետք վերացնելու ուղղությամբ եւ դրա վերջին վկայություններն են, օրինակ` Մուշում հայկական թաղամասի ավերումը, հողին հավասարեցնելը: Եվ առհասարակ տարբեր վայրերում մշակված ձեւով ոչնչացվում են հայերի հետ կապված ցանկացած հետքեր: Դա վերաբերում է ոչ միայն սրբավայրերին, այլեւ բնակելի տներին, անգամ պատմական հուշարձանների վրայից ջնջում, պղծում եւ ոչնչացնում են հայատառ գրությունները, հայությունը խորհրդանշող տարբեր արձանագրություններ: Եվ այս ամենի միակ նպատակը հետեւյալն է` հասնել նրան, որ ի վերջո ցույց տան, որ հայ ժողովուրդը այդ տարածաշրջանում չունի նշանակալի հետք: Իսկ տարիներ հետո, ընդհանրապես, թուրքական իշխանությունները ցույց կտան, որ այն վայրերում, որոնց նկատմամբ հայությունը արդար պահանջատիրություն է դրսեւորում, չկա հայկական ոչինչ: Ինչ վերաբերում է վերջին հայտարարություններին, ապա, իրոք Թուրքիայի տարբեր տարածքներում կան գյուղեր կամ գյուղի որոշ թաղամասեր, որոնք մեծ մասամբ մինչեւ Ցեղասպանությունը կառուցված հայկական տներ են, եւ վաճառելով այդ գյուղերը` թուրքերը, բնականաբար, շատ լավ հասկանում են, որ այդ տները դատապարտված են քանդման: Սա եւս մեկ անգամ ապացուցում է թուրքերի` Թուրքիայի տարածքում, հայերի հետքերը ջնջելու ցայտուն դրսեւորումներից մեկն է, որի վերջին ակորդներին ենք մենք ականատես լինում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում