Չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան. Բրիտանիայի թագուհի
Արխիվ 12-16Չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն
սիրում ենք Շոտլանդիան. Բրիտանիայի թագուհի
Մեծ Բրիտանիայի թագուհու հայտարարությունը Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին 12:52 - 20.Սեպտեմբեր 2014 Մեծ Բրիտանիան կհարգի այն բոլոր շոտլանդացիների կարծիքը, որոնք կողմ են արտահայտվել թագավորության կազմում այդ շրջանի մնալուն, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքը, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի այդ արդյունքներին»,- ասվում է փաստաթղթում: «Մենք պետք է հիշենք, որ չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորել»,-ասել է թագուհին: Նշենք, որ «Ոչ» անկախությանը քվեարկել են մոտ 2. 001 926 մարդ (55%), մինչդեռ «Այո» քվեարկել են 617 989 հոգի (45%): Քվեարկությունից առաջ թագուհին հույս է հայտնել, որ մարդիկ քվեարակելուց առաջ ավելի լավ կմտածեն իրենց ապագայի մասին:

