ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍԱՐԻ ԱՂՋԻԿ» ԵՐԳԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ

ՀԱՅԿԱԿԱՆ «ՍԱՐԻ ԱՂՋԻԿ» ԵՐԳԸ


Վերջերս Կալինինգրադում կայացած «Աշխարհի երգ» միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի սան ՍՅՈՒԶԻ ՍԻՐԱԿԱՆՅԱՆԸ Հայաստան վերադարձավ` գրավելով առաջին տեղը: «Իրավունքի» հետ զրույցում Սյուզին պատմեց, որ սա իր առաջին միջազգային մրցույթն էր, եւ ուշագրավ է այն, որ Հայաստանն էլ առաջին անգամ է մասնակցում այդ մրցույթին:
Սյուզին այս մրցույթում առաջին տեղը զբաղեցնելն իր համար մեծ ձեռքբերում է համարում, իսկ մինչ այդ, իր համար լուրջ ձեռքբերում եղել է «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցությունն ու մինչեւ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարելը: Մրցույթի արդյունքներից գոհ` երգչուհին պատմում է. «Մրցույթը տեւեց 5 օր, բայց վոկալ մրցույթը` մեկ օր, եւ կատարեցինք երկու երգ` 1 միջազգային եւ 1 հայկական հիթ: Դահլիճում շատ հայեր կային` համայնքի ներկայացուցիչները եւ առհասարակ բոլորը, այդ թվում նաեւ ժյուրիի անդամները լավ ընդունեցին իմ ելութները: Ես գոհ եմ իմ երկու ելույթից, ինչի արդյունքում էլ զբաղեցրի առաջին մրցանակային տեղը»:

Չնայած` 9 երկրներից ժամանած մասնակիցների թվում եղել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ, որը մրցույթի ընթացքում հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը կատարել է` ներկայացնելով որպես ադրբեջանական ժողովրդական երգ, դա չի կաշկանդել Սյուզիին: Ավելին` ժյուրիի կազմում Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Տիգրան Կարապետյանը` ՏԻԳՐԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ, ե՛ւ ժյուրիի անդամներին, ե՛ւ Ադրբեջանի ներկայացուցչին ապացուցել է, որ «Սարի աղջիկը» հայկական ժողովրդական երգ է: Բայց մինչ այդ, ըստ Տիգրանի, մրցույթի փորձերից հետո իր համար երկու բան է պարզ եղել, որ Սյուզաննայի ելույթն անցնելու է փայլուն եւ արժանանալու է մրցանակի, եւ շատ լուրջ խնդիր ունենք Ադրբեջանի ներկայացուցչի հետ: «Իրականում, փորձերին Սյուզիի կատարումներից հետո հանգիստ էի ու վստահ, որ ամեն ինչ նորմալ է ընթանալու: Ընդհանրապես, ոչ մի ժյուրիի անդամ իրավունք չուներ գնահատել իր մասնակցին` այդ թվում նաեւ ես, բայց դա մեզ չխանգարեց, որ ժյուրիի ադամները միաբերան ասեն, որ Սյուզին պիտի առաջին տեղը զբաղեցնի»,- ասում է Տիգրանն ու շեշտում, որ չնայած դրան` համամիտ չէ Գրան Պրին շահած Վրաստանի ներկայացուցչի ընտրության համար. «Նա Սյուզաննայից երկու միավորի տարբերությամբ արժանացավ Գրան Պրիի: Թող չստացվի այնպես, որ ես մեր երկրի մասնակցին վեր եմ դասում ու դրա համար եմ այդպես կարծում, քանի որ այնտեղ ստացած արձագանքներն ասում էին, որ մեր մասնակիցը արժանի էր Գրան Պրիի: Պարզապես, Վրաստանի ներկայացուցիչը երկրորդ երգն ավելի հաջողված կատարեց, բայց առաջին երգից հետո ես հասկացա, որ այդ մրցույթում մենք կոնկրետ լուրջ մրցակից չունենք: Այնուամենայնիվ, Սյուզաննայի հաղթանակը մեզ շատ դրական լիցքեր փոխանցեց»:

«ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ» ՀԱՂԹԵՑ «ՍԱՐԻ ԳՅԱԼԼԻԻՆ»


Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հետ ծագած խնդրին` Տիգրանը պատմեց, որ ապացուցելու համար, որ «Սարի աղջիկը» ոչ թե ադրբեջանական, այլ հայկական ժողովրդական երգ է, ստիպված է եղել այն ակապելլա կատարել ժյուրիի անդամների մոտ, ինչն ընդունվել է ծափողջյուններով. «Արդեն մրցույթի փորձերից ամեն ինչ պարզ էր, որ անկախ մեր կամքից` խնդիր ենք ունենալու Ադրբեջանի ներկայացուցչի հետ, ես զանգահարեցի Հայաստան` մեր ղեկավար Նադեժդա Սարգսյանին` հասկանալու համար, թե ինչպես այս հարցին փորձենք լուծում տալ: Քանի որ ուրիշ երկրում էինք, տիկին Նադյան խորհուրդ տվեց ավելորդ խնդիրներ չստեղծել, բայց ասաց, որ կրկին անգամ ադրբեջանցիներին հիշեցնենք, որ ինչպես ամբողջ պատմության ընթացքում, այնպես էլ հիմա, իրենք մեզանից գողանում են մեր երգերը: Ի դեպ, ասեմ, որ այնտեղ շատ էին հարգում տիկին Նադյային եւ հենց այդ պատճառով էլ մեզ հետ շատ լավ էին վերաբերվում: Մենք էլ մեզ հպարտ էինք զգում, որ ունենք իր նման ղեկավար, որ կարող էինք հեռախոսով Կալինինգրադից Հայաստան զանգահարել ու խորհուրդ հարցնել: Այդպես ես դիմեցի մեզ հրավիրող կողմին` կազմակերպիչներին,  Նրանք էլ թե` ժյուրիի նախագահի հետ պետք է այդ հարցը քննարկել: Մրցույթի ընթացքում ես ավելի ուշադիր էի Ադրբեջանի մասնակցի կատարմանը, որովհետեւ շատ վրդովված էի, որ մեր հայկական երգը հնչում է որպես ադրբեջանական ժողովրդական երգ: Ուշադրությամբ լսելով նրա կատարումը` հասկացա, որ իրենք շատ լուրջ խախտում ունեն: Ընդհանրապես մրցույթներում չի թույլատրվում, որ երգի հետ նվագակցվի երգի վոկալ թեման` ինչ-որ գործիքով, իսկ իրենց գործիքավորման մեջ երգելու ընթացքում նվագակցում էր այն նույն պարտիան, ինչը կատարում էր երգիչը: Իսկ դա շատ խիստ խախտում էր, եւ ես չէի կարող դրա մասին չխոսել: Պիտի ասեմ, որ Ադրբեջանի մասնակցին առհասարակ ինչ-որ գնահատական չնշանակեցի եւ արդեն ժյուրիի քննարկման ժամանակ` մինչ կանցնեինք բոլորի կատարումներին եւ մեր կարծիքներին ու գնահատականներին, ես հարց բարձրացրի, որ Ադրբեջանի մասնակիցը մրցութային կանոնների լուրջ խախտում է արել: Ժյուրիի իրենց ներկայացուցիչը դա հիմնավորեց նրանով, որ գործիքավորումը Ադրբեջանում թանկ արժե, եւ ընդունեց, որ այդ խնդիրը կա, եւ իրենք միջոցներ չունեին մրցույթին պատշաճ ձեւով պատրաստվելու: Ես էլ պնդեցի, որ դա  խնդրի լուծում չէ, ամեն դեպքում բոլորի համար էլ դժվար կլիներ պատրաստվել եւ հասնել մրցույթին, բայց հարգելով մրցույթը` մրցույթի կանոնները չենք շրջանցել՚,- պատմեց Տիգրանն ու շարունակելով հավելեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներին մեծահոգաբար առաջարկել է նվիրել «Սարի աղջիկ» երգի գործիքավորումը, քանի որ դա հայկական երգ է. ՙԻհարկե, այդ պահին նա ինձ քմծիծաղով պատասխանեց, իսկ «Սարի գյալլին» հայկական բառ է: Ես ասացի` ոչ, եւ ժյուրիի բոլոր անդամների ներկայությամբ կանգնեցի եւ ակապելլա կատարեցի «Սարի աղջիկ» երգը: Դրանից հետո բոլորը ծափահարեցին ու հասկացան, որ դա հայկական ժողովրդական երգ է՚:
Այնուամենայնիվ, Տիգրանին հաջողվել է ձախողել Ադրբեջանի` խորամանկությամբ հաղթանակի հասնելու մոլուցքը, քանի որ նրանք ստանալով ցածր գնահատականներ` զբաղեցրել են վերջից առաջին տեղը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում