ՇՆԻՑª ՄԱԶ ՊՈԿԵԼ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆª ՄԱՇԿԱՀԱՆԵԼ...

Արխիվ 12-16

ՇՆԻՑª ՄԱԶ ՊՈԿԵԼ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆª ՄԱՇԿԱՀԱՆԵԼ...

ՙԱ. Բաղրամյան՚ ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Բաղրամյանի եւ այլոց քրեական գործը ժամանակին բավականին մեծ արձագանք էր ստացել: Խարդախության, փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող այդ անձինք գույքային վնաս էին պատճառել երեք տասնյակից ավելի քաղաքացու: Խարդախները պատժվեցին երկարատեւ ազատազրկմամբ: Ցավոք, հանցավոր այդ խմբի գործողություններից տուժած Արաքսյա Տեր-Հովսեփյանի եւ նրա որդուª Բաբկեն Մելքոնյանի համար այդ հանցագործությունների արձագանքը չի դադարել. արդեն 6 տարի է, որ դատական տարբեր ատյանների միջոցով ոմն Կարեն Հարությունյան նրանցից պահանջում է միլիոնավոր դրամներ...

ԿԵՂԾ ԼԻԱԶՈՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՌՎԵԼ

Տիկին Արաքսյան ու նրա որդին 2008-ին դիմել էին ՙԱ. Բաղրամյան՚ ՍՊԸ-ին` վարկ վերցնելու համար: Գրավ էր դրվել Բաբկենի անվամբ որպես սեփականություն գրանցված` 30 մլն դրամ գնահատված տունը: Պայմանավորված 6 մլն դրամի փոխարեն կարողացել էին ստանալ կեսից էլ քիչը: Ներկայումս սնանկ ճանաչված Բաբկենը փորձում է մարել վարկատուի մեղքով իր նպատակին չծառայած վարկի եւ պետության կողմից մատուցված ՙծառայությունների՚ հետեւանքով հավելված գումարները...
Միաժամանակ, ոչ միայն մեր, այլեւ տիկին Արաքսյայի եւ նրա որդու համար անհայտ ոմն Կարեն Հարությունյան տարիներ առաջ պահանջ էր ներկայացրել արդեն... իր կողմից տրված վարկը վերադարձնելու վերաբերյալ, եւ այդ հարցով դատական քաշքշուկները նույնպես շարունակվում են առ այսօր: Մինչդեռ, ըստ տիկին Արաքսյայի, Կ. Հարությունյանի հայցը հիմնված է դատարանի ուժի մեջ մտած վճռով ՙկեղծ լիազորագրի հիման վրա կազմված եւ անվավեր ճանաչված հիփոթեկային պայմանագրի՚ վրա: Ինչպես է դա լինում...

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՙՀԱՐՈՒՑՈՒՄԸ՚


Արսեն Բաղրամյանին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի օգոստոսին: Հենց այդ ժամանակահատվածում Կ. Հարությունյանի ձեռքում էր հայտնվել Բաբկենի տան սեփականության վկայականը, եւ 2008-ի սեպտեմբերին նա դիմել էր դատարանª Բաբկեն Մելքոնյանից 20 մլն դրամ բռնագանձելու պահանջով:
Ինչ ճանապարհով էր իրականում տան սեփականության վկայականը հայտնվել Կ. Հարությունյանի մոտ: Այս հարցն առայժմ պատասխան չի ստացել:
Պատասխան չեն ստացել նաեւ մի քանի այլ հարցեր:
Ինչպես վերեւում գրել էիª Բաբկեն Մելքոնյանի տունը 2008-ին գնահատվել էր 30 մլն դրամ: Ներկայումս ՙանկախ գնահատողը՚ տունը գնահատել է 3 անգամ պակասª 10 մլն դրամ, եւ այդ գնով էլ տունը դրվում է աճուրդի:
Ո±ւմ անկուշտ աչքն է այդ տան վրա, այնքան անկուշտ, որ կարողացել է ավելի քան շեշտակի իջեցնել տան գինը...
Այս հարցի պատասխանն էլ փորձենք գտնել այն փաստից, որ Բաբկենի եւ տիկին Արաքսյայի խնդրանքը այն մասին, որպեսզի սահմանվի ժամանակացույց իրենց պարտքը մարելու համար, հարազատ պետության օրենքի ծառաները կտրականապես մերժել են: Պարտքն այնքան էլ մեծ չէª շուրջ 2,5 մլն դրամ...
Նայել եմ (նաեւ այս հարցով ՙզբաղվող՚) դատավորների, հարկադիր կատարողների, սնանկության կառավարիչների աչքերի մեջ եւ խոստովանում եմ` իրենց հայրենակիցների նկատմամբ հարազատության նշույլ անգամ չեմ նկատել: Հավանաբար, չէի էլ կարող նկատել, քանի որ նրանց չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության երեք անչափահաս քաղաքացիներիª տիկին Արաքսյայի թոռնիկների ճակատագիրը: Հետեւաբար համոզված եմ, որ այս անհարազատության պատճառները բացահայտելը պետության, նրա իրավապահ մարմինների գերկարեւոր խնդիրն է...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում