«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆ ԱՆՁԻ ՀԵՏ, ՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆ ԱՆՁԻ ՀԵՏ, ՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ ԳԱԼԻՍ Է` ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ»


Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական երկրորդ նիստը: Հայցորդ Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանը շարունակում է պնդել, որ iravunk.com կայքում 2014 թ. մայիսի 28-ին հրապարակված հոդվածում նշված «նողկալի հայտարարություն» արտահայտությունը պարունակում է վիրավորանք եւ զրպարտանք իր անձի նկատմամբ: Հիշեցնենք, որ «նողկալի հայտարարություն» ասելով` լրատվամիջոցը նկատի է ունեցել այն, որ Լ. Բարդակչյանը իր դեմ կատարված մահափորձից հետո ամենուր հայտարարում էր, թե Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հեռուստատեսային եթերից հետո, որտեղ անդրադարձել է Ավետարանական եկեղեցուն, իր դեմ մահափորձ են կատարել:

Այսինքն` դրանով Լ. Բարդակչյանը փորձել էր ոչ միայն մեղադրել Հայր սուրբին, այլեւ հենց ինքը վարկաբեկել նրա բարի անունն ու համբավը: Ինչեւէ, որ եղել է նման հայտարարություն, այլեւս ապացույցի կարիք էլ չկա, քանի որ հենց Լ. Բարդակչյանը եւս մեկ անգամ կրկնեց` անդրադառնալով ինչ-որ անձի կողմից իր վրա կատարված մահափորձին. «Կոմիտաս վարդապետի հայտարարությունից երկրորդ օրը, այդ մարդը…»:
Դատական նիստի որոշ ուշագրավ հայտարարությունների շուրջ «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:
-Հայր սուրբ, դատական նիստի ժամանակ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լ. Բարդակչյանը անսպասելի հայտարարություն արեց` նշելով. «Մենք Կոմիտաս Վարդապետի հետ շատ մտերիմ ընկերներ ենք»: Երբեւէ մտերիմ ընկերներ եղե՞լ եք նրա հետ:
- Բարդակչյանը, երբ նոր էր եկել Հայաստան, ներկայացնում էր իր անձը այնպես, որ ինքը համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ: Եվ այդ ծիրից ներս նա մտերմություն էր հաստատել Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի եւ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հետ, որն այսօր Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդն է. այդ ժամանակ 1990-ականների սկիզբն էր: Նրանց հետ միասին կամ ավելին` նրանց միջոցով է, որ ես մի երկու-երեք անգամ շփվել եմ Բարդակչյանի հետ: Բայց նա, ինչպես այսօր է իր խոսքը ձեւափոխում եւ մատուցում, ինչ-որ ինքն է պահի ազդեցության տակ ուզում ասել, այն ժամանակ էլ ճշմարտությունը չխոստովանեց: Ասաց, որ պատրաստում է հավատացյալներ, որոնք վաղը կծառայեն Հայ առաքելական եկեղեցուն, այսինքն` խոսքը ոչ թե բողոքականություն ձեւավորող կառույցի մասին էր, այլ Հայ առաքելական եկեղեցու գիտակից, բանական եւ նվիրյալ անհատ ձեւավորելու մասին: Այսինքն` այն ժամանակ ես նրա հետ հարաբերվում էի` այդ խոսքերին հավատալով, թե Բարդակչյանը օգնում է հայ հավատացյալին` 70 տարի իր եկեղեցուց, կրոնից հեռացած լինելով` վերադառնալ իր արմատներին եւ քրիստոնեական արժեքներին:
- Ամեն դեպքում, նրա հետ ընկերային հարաբերություններ այսօ՞ր էլ չկան:
- Բացարձակապես, որեւիցե անգամ քաղաքավարությունից դրդված` կարող է  տեսնես մարդուն ու չզրկես Աստծո ողջույնից, բայց մեկին բարեւել` դեռ չի նշանակում մտերմություն ունենալ: Եվ ինչպե՞ս կարող եմ մտերմություն ունենալ այն անձի հետ, ով Քրիստոսի անունով գալիս է` ատելություն սերմանելու, ով Քրիստոսի անունով գալիս է պառակտում ու բաժանում մտցնելու մեր հավաքական հարաբերությունների մեջ:
- Ի դեպ, դատական նիստի ժամանակ դատավորն ակնարկեց, թե Հայ Առաքելական եւ Ավետարանական եկեղեցիները քույր եկեղեցիներ են...
- Քանի որ Ավետարանական եկեղեցին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին անդամ են եկեղեցիների համաշխարհային խորհրդի, որպես անդամներ` նրանք պետք է մեկը մյուսին նկատեն` որպես քույր եկեղեցի: Բայց ոչ մի քույր թույլ չի տա իր քրոջ զավակներին գողանալ: Չեմ կարող հասկանալ մեկ բան` ինչպես մեկը կարող է հայտարարվել քույր եկեղեցի` գողանալով իր քույր եկեղեցու անդամներին` դարձնելով իր եկեղեցու անդամ: Այստեղ ես քույրություն չեմ տեսնում: Բառը օգտագործելուց առաջ նախ պետք է անդրադառնանք, թե գործն ինչպիսի ընթացքով է զարգանում: Դժբախտաբար, գործը բացասաբար է զարգամում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.-
Նշենք, որ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական երրորդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին` ժամը 14:00-ին` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում