ԾՆՈՂՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԾՆՈՂՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ՚


Մայրաքաղաքի մանկապարտեզներին մատակարարվող սննդի հետ կապված` կան բազմաթիվ մտահոգություններ, որոնք ի հայտ են եկել մի շարք կոնկրետ ուսումնասիրություններից եւ բացահայտված աղաղակող խախտումներից հետո: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները կատարել է ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ հասարակական կազմակերպությունը:
Ըստ այդ ուսումնասիրությունների` մի դեպքում մանկապարտեզին մատակարարվել է շուկայականից ցածր գներով սնունդ, մի այլ դեպքում` բարձր: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` մանկապարտեզներում ուսումնասիրվել են ամենառիսկային համարվող սննդամթերքները` կաթնամթերք, միս, ձու, ինչպես նաեւ հաց, շաքարավազ, բուսայուղ, մրգահյութ: ՙՄանկապարտեզներին մրգահյութ մատակարարող ընկերություններից մեկը մրցույթում շահել է եւ իր արտադրանքը տալիս է 250 դրամով, իսկ մյուս ընկերությունը` 550 դրամով: Եթե 250 դրամանոց մրգահյութը խմելու համար պիտանի է, ինչո±ւ Է շահել 550 դրամանոցը, իսկ եթե պիտանի չէ, ինչո±ւ Է մուտք գործել մանկապարտեզ՚,- նշեց Բ. Պիպոյանը:
Իսկ ահա մսամթերքի դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մատակարարող ընկերությունը պարտավորվել է մանկապարտեզներին 1800 դրամով տավարի փափուկ միս տալ, երբ նման միսը շուկայում կարելի է ձեռք բերել 3 հազար դրամով: Եթե հանկարծ պարզվի, որ այդ միսը սատկած անասունի է, ապա, ըստ Բ. Պիպոյանի, զարմանալ պետք չէ: Մանավանդ օրեր առաջ հայտնաբերվեց, որ մանկապարտեզներին մատակարարվել է հավի նեխած միս: Իհարկեª 1800 դրամով կարելի է նաեւ մատակարարել ներմուծված սառեցված տավարի միս: Սակայն դա էլ որակական չափանիշներով միանշանակ չի կարող բավարար համարվել, առավել եւս, երբ նախատեսված է երեխաների համար: Եվ, վերջապես չմոռանանք, որ ներկրվածի պարագայում միսը կարող է լինել նաեւ գոմեշի, որը ժամակին բանակին մատակարարելու համար մինչեւ իսկ աղմկահարույց քրեական գործ հարուցվեց:
Մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների հետ Երեւանի քաղաքապետարանի կողմից կնքած 1000  էջանոց պայմանագրերի ուսումնասիրությունից հետո ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ն հանգել է այն եզրակացության, որ ՙպետության փողերի հետ խաղ են անում՚:
ՙՄեր երկրում սննդի հետ կապված աշխատանքները կատարվում է սիրողական մակարդակով. ով ցանկանա խորհուրդներ է տալիս` սա վտանգավոր է, այ սա վտանգավոր չէ, որի արդյունքում էլ հասարակությանը տրվում է ոչ պատշաճ տեղեկատվություն՚,- ընդգծեց պրն. Պիպոյանը: Իրավիճակին լուծում տալու համար նա տեղեկացրեց, որ դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի սահմանվի հատուկ կարգ, որով կպահպանվի մանկապարտեզներում սննդի տեղափոխման եւ պահպանման անվտանգության պայմանները: Բացի այդ կարգիցª պետք է ստեղծվի նաեւ անկախ փորձագիտական խումբ, որտեղ ներգրավված կլինեն լրագրողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրավունք կունենան ցանկացած պահի մուտք գործել մանկապարտեզ եւ ուսումնասիրել, թե ինչ սնունդ են ընդունում երեխաները: ՙՄենք առաջարկել ենք նաեւ, որ յուրաքանչյուր մանկապարտեզ ունենա ծնողական խումբ, որպեսզի ամեն օր ստուգեն իրենց երեխաների սնունդը: Ծնողների 99 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մանկապարտեզներում՚,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչ է կատարվում մարզերի մանկապարտեզներում, Բ. Պիպոյանը դժվարացավ պատասխանել, քանի որ ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում