ՙՙՙՙՕԵԿ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՐԻՐ Է ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ՚
Արխիվ 12-16Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով Ագրարարային համալսարան-ՕԵԿ խնդրին, ասաց, որ իր համար, որպես Երեւանի բնակչի, վիրավորական է, որ կարող են ապօրինի շինարարություն իրականացնել մայրաքաղաքում:
Պրոռեկտորը հիշեցնում է Ագրարային համալսարան-ՕԵԿ տարածքային վեճի մասին պատմությունը. Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008-ին ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը տվել է մի փաստաթուղթ, ըստ որի` Ագրարային համալսարանի տարածքից 262 քմ տրվում է իրենց: Զավեշտալին այն է, որ նույն քաղաքապետը 2006-ի մայիսի 6-ի որոշմամբ ՕԵԿ-ի կողմից ապօրինի կառուցված կաթսայատունն ու ավտոտնակը ճանաչում է որպես ապօրինի կառույց եւ որոշում կայացնում այն քանդել: Նույն քաղաքապետը 2006-ի օգոստոսի 15-ին չեղյալ է համարում իր նախորդ որոշումը: Հաջորդ օրը` օգոստոսի 16-ին, քաղաքապետը որոշում է այդ ապօրինի կառույցները ճանաչել պետական սեփականություն եւ հանձնել Ագրարային համալսարանին: Դրա հիման վրա ՀՀ կառավարությունը 2006-ի դեկտեմբերի 28-ին 1900 Ա որոշմամբ որոշում է պետական սեփականություն ճանաչված կառույցն անժամկետ եւ անհատույց հանձնել Ագրարարային համալսարանին, հողի հետ միասին: Թվաց` ամեն ինչ ավարտվեց, սակայն ութ տարի անց` 2014-ին, ՕԵԿ-ի հանձնարարությամբ բանվորները սկսեցին տանիքը քանդել:
-Պարո°ն Էֆենդյան, Ձեր կարծիքով` ինչո±ւ հիմա` ութ տարի անց, ՕԵԿ-ն այդ քայլին դիմեց: Որեւէ պատճառ տեսնո±ւմ եք:
- Իհարկե, տեսնում եմ: Իրենք ութ տարի իշխանության մեջ էին: Եթե ապօրինի գործողություն անեին, միանշանակ կասեին, որ իշխանության մաս կազմող կուսակցությունն է ապօրինի քայլ անում: Հենց իրենք հերթական անգամ դարձան ընդդիմադիր, սկսեցին քանդել: Իրենց հիմա ձեռնտու է, որ իրենց կպնեն, իրենց ցույց տան, իրենք էլ ասեն` տեսեք, մենք ընդդիմադիր ենք, դրա համար մեզ հետ այդպես են վարվում:
- Այսինքն` ՕԵԿ-ը ՙզոհի՚ կերպարո±վ է հանդես գալիս:
- Իհարկե, այլապես նման քայլ կաներ անցյալ տարի: Երկրորդ` շրջանառվող լուրերի համաձայն` իրենցից ինչ-որ մեկը կամ կուսակցությունը ձեռք է բերել ՙԵրեւան TV՚ հեռուստաընկերությունը, եւ իրենց պետք է ունենալ տեսագրությունների համար դահլիճ:
- Այս պահին որեւէ շինաշխատանք կատարվո±ւմ է, թե± ոչ:
- Դե, հիմա, երբ շենքը պատրաստ է, չգիտեմ` ներսում ինչ են անում: Երեւի ներքին հարդարման աշխատանքներ են անում: Գիտեք, վիրավորական է, որպես Երեւանի բնակիչ, որ չունենալով շինթույլտվություն, կարելի է կառուցել շենք: Նման արտոնությունից, կարծում եմ, ոչ ոք չի կարող օգտվել: Զոռբայությամբ օրը ցերեկով, նաեւ գիշերը կառուցեցին շենքը` չունենալով ոչ մի փաստաթուղթ: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ՕԵԿ-ին ապօրինի շինարարություն անելու համար: Ես ուղղակի մարդկային առումով չեմ հասկանում` ինչ հաճույք ստացան դրանից: Միայն նրա համար, որ խոսե±ն իրենցից, թեկուզ բացասական, բայց խոսե±ն: Կներեք, դա հարիր է շոուբիզնեսին, ոչ թե կուսակցությանը:
Մենք դիմել ենք դատարան, որպեսզի չեղյալ համարվի քաղաքապետի 2008-ի նոյեմբերի 14-ի որոշումը: Բայց այն, որ այսօր դու չունենալով թույլտվություն` քաղաքում շենք ես կառուցում, դա է անհասկանալի: Ինչով ես դու տարբերվում մյուսներից: Շարքային քաղաքացին չի կարող նման ապօրինություն անել, դու` որպես կուսակցություն, կարո±ղ ես: Կարո±ղ են այս հարցին պատասխանել: Ինչո±ւ են գիշերը շինարարություն անում: Պարզվում է` չեն ցանկացել դասերը խանգարել: Թե հուլիս ամսին ինչ դասեր, չգիտեմ: Հետո ասացին` գիտեք, ցերեկը շոգ է: Դե, երեւի մեկը հասկացրեց` հուլիս ամսին ի±նչ դաս: Ինչպես կարող է օրենք գրող մարդն ապօրինության քայլեր անել: Իրենց խիղճը հանգիստ է, լա±վ են զգում իրենց:
- Ագրարային համալսարանի բակում օգոստոսի 13-ի բողոքի ակցիայի, Հովհ. Մարգարյանի վիրավորվելու, Հեղինե Բիշարյանի վրա ցանկապատ շուռ տալու մասին շատ խոսվեց, ավելին` վերջերս մերժվեց Հովհ. մարգարյանի եւ Հ. Բիշարյանի դիմումը` քրեական գործ հարուցել խուլիգանության հոդվածով:
- Դեպքը եղել է օգոստոսի13-ին: Դրանից մեկ օր առաջ իմ կողմից հարգված Հովհ. Մարգարյանին նամակ եմ գրել` խնդրելով` սահմանազատենք 262 քմ-ը 18.700 քմ-ից, մնացածն էլ վարչական դատարանը կորոշի: Հովհաննես Մարգարյանը չեկավ: Մենք դեպքից մեկ օր առաջ դիմել ենք ոստիկանապետին: Եթե մենք, ինչպես ՕԵԿ-ականներն են ասում, խուլիգանական արարք մեզ թույլ տայինք, նախօրոք դրա մասին ոստիկանապետին կասեի±նք: Երբ ցանկապատը պոկվեց, Բիշարյանի որդին հայհոյեց…
- Ի դեպ, նորմալ է, երբ պատգամավորի որդին մոր ներկայությամբ հայհոյում է:
- Դա, իհարկե, տգեղ արարք է: Բայց, վերջին հաշվով, հայ տղա է, տեսել է` մայրը վատ վիճակում է, պոռթկացել է: Չենք ցանկանում այդ աստիճանի մանրանալ: Ես համոզված եմ` տիկին Բիշարյանն իրեն ավելի վատ է զգում, որ իր որդին իր ներկայությամբ հայհոյել է: Բայց դա չէ հարցը: Ինձ համար ավելի վիրավորական է, որ կարելի է ապօրինի բան անել ու դրանից ոչ թե ամաչել, այլ ի ցույց դնել, ասել` մեր ժամանակի հերոսն եմ: Եթե շարքային քաղաքացին աներ նման քայլ, կհասկանայի, կասեի` դե օրենքը չգիտի, չնայած օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Բայց երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչն է դա անում, վիրավորական է, քանի որ ես, լինելով ընտրող, ունեմ պատգամավոր ԱԺ-ում:
Ես ուզում եմ, որ իրենք էլ դա հասկանան, որ իրենց ապօրինություն է:
- Փաստորեն, Ձեր նամակը Հովհ. Մարգարյանին մնաց անպատասխան:
- Այո: Հաջորդ օրը եղան այդ դեպքերը: Տիկին Բիշարյանը վատ էր զգացել: Ես հիմա չգիտեմ` ցանկապատի ջարդվելո±ւց, թե± տղայի պահվածքից էր վատ զգացել: Ինչ վերաբերում է Հովհաննես Մարգարյանի մեջքը վնասվելուն, նա ընդհանրապես այդտեղ չի եղել: Չգիտեմ` մարդը, գտնվելով այդ դեպքերից 30 մետր հեռավորության վրա, ինչպես կարող էր մեջքի ցավ զգալ: Մարգարյանը, երբ դիմել էր դատաբժշկական քննության, իրեն ասել էին մեջքի այդ ճողվածքը ստացել է յոթ տարի առաջ: Տհաճ էր նաեւ այն, որ դեռ իրավական առումով որոշում չէր կայացված, դա ՕԵԿ-ի կողմից որակվեց որպես խուլիգանություն: Օրեսնդիրը պետք է իմանա` նախօրոք որակումներ հնչեցնել չի կարելի:
- Համալսարանի ուսանողներն այս խնդրի մասին ինչ կարծիք ունեն:
- Գիտեք, անում ենք ամեն ինչ, որ ուսանողները զերծ մնան այս ամենից: Հեշտ չէ, 12.000-անոց կոլեկտիվ է, ուսանողների մեծ մասն էլ 17-22 տարեկան է: Գիտեք, դա մի տարիք է, երբ մի թեթեւ անզգուշություն, եւ կարող է անկառավարելի մի գործընթաց սկսվել:
- ՕԵԿ-ը Ագրարային համալսարանի հետ տարածքային այս վեճը տեղափոխել է ԱԺ ամբիոն: Արդյոք դա այն տեղն է, որտեղից պետք է նման հարցադրումներ հնչեցվեն:
- Իրենց տեսակետից երեւի մեր ազգի դարդն ու ցավը միայն Ագրարային համալսարանն է, ռեկտորը, նրա տարիքը, հիմնադրամը: ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ հնչեցնելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ այլ ասելիք չունեն: Եթե ունենան մի քիչ պետական մտածողություն, իրենք անհարմար կզգան: Վեճը տեղափոխել Ազգային ժողով: Ես, օրինակ, որպես մարդ, ամաչում եմ, որ նման խոսակցություն կա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

