ՙՙՙՍԻՍՏԵՄԱՅԻ՚ ՍԿԱՆԴԱԼԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՄԻՋԻՆ
Արխիվ 12-16ՙՍԻՍՏԵՄԱՅԻ՚ ՍԿԱՆԴԱԼԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՄԻՋԻՆ
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին տնային կալանքի տակ վերցվեց Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը` Վլադիմիր Եվտուշենկովը: Նա ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի` ՙՍիստեմայի՚ սեփականատերն է եւ տնօրենների խորհրդի նախագահը: Իր հերթին ՙՍիստեման՚ ՙԲաշնեֆտի՚, ՙMTC՚ եւ ավելի քան 180 այլ ընկերությունների սեփականատերն է:ՙԲաշնեֆտ՚ ընկերության հետ անմիջական կապ ունի գործարար Լեւոն Հայրապետյանը, որը 2009թ. միջնորդ է հանդիսացել ՙԲաշնեֆտ՚ ընկերության վաճառքի հարցում: Ըստ ռուս իրավապահների` ՙԲաշնեֆտը՚ սեփականաշնորհվել է իր արժեքից 50 անգամ ցածր գնով: Լեւոն Հայրապետյանին ներկայացված է փող լվալու մեղադրանք, իսկ Հայրապետյանի ձերբակալությունից որոշ ժամանակ անց նմանատիպ մեղադրանք ներկայացվեց նաեւ Եվտուշենկովին: 2009թ. ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդում տեղավորվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ ըստ լուրերի, մտերմություն էր անում Վլադիմիր Եվտուշենկովի հետ, ինչի արդյունքում ՙՍիստեման՚ ձեռք բերեց ՙՎիվաՍել՚-ին:
Ի դեպ, ՙՍիստեման՚ ստեղծվել է 1993թ., Ռուսաստանի տասը խոշորագույն ընկերությունների ցանկում է: Հիմնական գործառույթները իրականացվում են լոնդոնյան բանկերի եւ բորսաների հետ, եւ այն զգալի տեղ է գրավում անգլիական ֆինանսական համակարգում` հանդիսանալով աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը:
Այն հարցին, թե ինչու հենց հիմա ի հայտ եկավ 5 տարվա վաղեմության սեփականաշնորհման գործարքը, կան մի շարք պատասխաններ: Տարբերականերից մեկն այն է, որ երբ Արեւմուտքը սկսեց ճնշումներ գործադրել ռուսական մի շարք նավթային ընկերությունների վրա, ՙՍիստեման՚ փորձեց օգտվել պահից եւ ընդլայնել իր դիրքերը ռուսական նավթային շուկայում: Սակայն լինելով ասոցացված` անգլիական ֆինանսական կապիտալի հետ, նա սկսեց վտանգ ներկայացնել Ռուսաստանի տնտեսության համար, եւ ՙՍիստեմայի՚ դեմ քայլերը Ռուսաստանի պատասխանն է` նրա դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին: Երկրորդ վարկածն այն է, որ ՙՍիստեմայի՚ խողովակով Արեւմուտքը փորձում էր իրականացնել Ռուսաստանում նարնջագույն մայդանների ֆինանսավորումը :
Այս ամենից զատ, ՙՍիստեմայի՚ առնչությամբ կա եւս մեկ դիտարկում: ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդի անդամներից մեկը Ռահման Հալիլովն է, որը ադրբեջանական խոշորագույն օլիգարխ Իսքանդեր Հալիլովի որդին է: Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն շատ կասկածելի գործարքներ իրականացնող ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, այլեւ` ադրբեջանցի օլիգարխի գործընկեր, որի հետ կիսում է իր ընկերության շահույթները: Ի դեպ, այդ շահույթների հաշվին Ադրբեջանում եւ Թուրքիայում մեծ ներդրումներ են իրականացվում, այդ թվում ՙՀիլթոն Բաքու՚ հյուրանոցը: Ըստ լուրերի` Հալիլովները նաեւ առնչություն ունեն Ադրբեջանի զենքի գնումների հետ: Արդյո±ք ընդունելի կարելի է համարել, որ Հայաստանի նախկին նախագահը, որը մեծ ծավալի գաղտնի տեղեկություններ կրող է, համագործակցում է Ադրբեջանի խոշոր բիզնեսի հետ: Ի դեպ, Ադրբեջանում այդ համագործակցությունը նույնպես տարօրինակ է գնահատվել: Մի շարք քննադատական հոդվածներ լույս տեսան` ՙԻսքանդեր Հալիլովի որդին Քոչարյանի կոմպանիայում՚, ՙՀալիլովը Քոչարյանի սիստեմում՚ եւ այլն: Սակայն, եթե վերոհիշյալ տարօրինակ հայ-ադրբեջանական համագործակցությանը Ադրբեջանի կողմից մասնակցում է գործարարը, ապա հայկական կողմից նախկին բարձրագույն պետական պաշտոնյան, ինչը էլ ավելի տարօրինակ է, եւ այդ փաստը վարկաբեկում է երկիրը:
Ի դեպ, այն փաստը, որ ՙՍիստեման՚ պաշտոնապես լինելով ռուսական ընկերություն, մեծապես ընդգրկված է անգլիական ֆինանսական համակարգի մեջ, առիթ է տալիս հիշելու 1999թ. առաջ եկած Մեղրիի միջանցքի տարբերակը: Այն ժամանակ այդ տարբերակը առաջ էին տանում ամերիկյան եւ անգլիական դիվանագիտությունը: Ըստ դրա, Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որը պետք է իրար միացներ Նախիջեւանը եւ Ադրբեջանը: Այդ տարբերակին հավանություն էր տվել Ռոբերտ Քոչարյանը:
Մի խոսքով, ՙՍիստեմայի՚ սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին: Պարզվեց, որ Քոչարյանը ներգրավված է ոչ թե ռուսական խոշոր ընկերության ղեկավարության կազմում, այլ այդ ընկերությունը, ըստ էության, հակառուսական է: Բացի այդ, Ռ. Քոչարյանի` այդ ընկերության մեջ ներգրավվելու ընթացքում ընկերությունը կատարել է գործարք, որի համար այժմ պատասխան է տալիս քրեական օրենսգրքով: Եվ վերջապես, Հայաստանի, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի գործընկերն է ադրբեջանական օլիգարխը:
ԱՐՄԵՆ ՕԳԱՆԵՍՈՎ

