ՙՙՈՎՔԵՐ ԵՆ ՙԻՐԱՎՈՒՆՔԻՆ՚ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՈՒ ՏԱԼԻՍ` ԳՈՄԻԿՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ` ՎԵՐՋԱՑՐԱԾ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ԱՂԱՆԴՆԵՐՈՎ՚

Արխիվ 12-16

ՙՈՎՔԵՐ ԵՆ ՙԻՐԱՎՈՒՆՔԻՆ՚ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՈՒ ՏԱԼԻՍ`
ԳՈՄԻԿՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ` ՎԵՐՋԱՑՐԱԾ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ԱՂԱՆԴՆԵՐՈՎ՚


Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի դատական երկրորդ նիստը, որը դատավոր Ռ. Ափինյանի ուշացման պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով:
Դատական այս նիստում փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատարանին հանձնեց Բարդակչյանի` Կոմիտաս վարդապետի հասցեին հնչեցրած հայտարարության ապացույցները: Դրանց հանձնումը կարծես շոկի մեջ գցեց հայցվոր կողմին ու նրա փաստաբանին: Դատավորը հայցվոր կողմից պարզաբանում պահանջեց նաեւ ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանի վրա հարձակման մասին: ՙ Ներկայացված հրապարակումներից մեկում գրված է` Լեւոն Բարդակչյանը լուրեր է տարածել, որ ոմն երիտասարդ դանակահարելու սպառնալիքով ներխուժել է իր գրասենյակ եւ դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս վարդապետի` իր դեմ ուղղված հայտարարությունը: Սա ի±նչ հայտարարություն է: Եկեղեցականներդ սկսել եք մեկդ մյուսի դեմ հայտարարություն անե±լ՚,- հարցրեց դատավորը:
Նախորդ դատական նիստում ՙԻրավունքի՚ հետ զրույցում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի ասել, թե Կոմիտաս Վարդապետի արված հայտարարությունից հետո է երիտասարդը փորձել մահափորձ իրականացնել իր դեմ: Սակայն սա միակ հակասությունը չէ: Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը դատարանում անսպասելի հայտարարություն արեց. ՙՄենք Կոմիտաս Վարդապետի հետ շատ մտերիմ ընկերներ ենք՚: ՙԴե, ներեք միմյանց, ինչպես Քրիստոսն է ներում՚,- ասաց դատավորը:
ՙՄենք կխոսենք իրար հետ, բայց աղավաղում են ճշմարտությունը, անհանդուրժողականություն սերմանում՚,- ասաց Բարդակչյանը:
Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հակադարձեց. ՙՔանի որ խոսվեց ընկերական հարաբերությունների ու մամուլի մասին, պետք է ասեմ, որ մամուլը ոչ միայն սեր պետք է սփռի, այլեւ ցնցի: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, որը գործում է Հայաստանում, պետք է լավ ուսումնասիրի ՀՀ Սահմանադրությունը, որտեղ պարտադիր պայման կա Առաքելական եկեղեցու հեգեմոն դերի մասին: Այն անձը, որը կխախտի դա, հետեւանքները լինելու են այսպիսին: Ի վերջո, չենք կարողանում հասկանալ` այս ագրեսիան որտեղից է եւ ինչու: ՙԻրավունք՚ թերթը կրողն է Առաքելական եկեղեցական արժեքների: Հայցվորն ասում է` մենք ընկերներ ենք, բայց թերթը խանգարեց մեր ընկերությունը: Պատմությունը նայեք` ովքեր են ՙԻրավունքին՚ դատի տվել ու տալիս` Առաքելական եկեղեցու դավանանքը խախտողները, գոմիկներից սկսած` վերջացրած չգիտեմ ինչ աղանդներով՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում