ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԿՄԻԱՆԱՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԿՄԻԱՆԱՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Եվ այսպեսª Բրիտանական կայսրության վերջին գաղութներից մեկըª Շոտլանդիան, երեկ իրականացրեց սպասված անկախության հանրաքվեն: Իհարկե, թե ինչպես կապրեն շոտլանդացիները, իրենց որոշելիքն է: Բայց այն, որ բուն շոտլանդական հանրաքվեի փաստն իր գործնական ազդեցությունը կարող է ունենալ նաեւ մեր երկրի վրա, դժվար չէ տեսնել: Նկատի ունենք հետեւյալը.ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԳԵՐԱԿԱ
Իհարկեª կարելի է փորձել նաեւ ենթադրություններ հայտնել, թե այդ ինչ օձ կծեց շոտլանդացիներին, որ որոշեցին մտածել բրիտանական տաքուկ գիրկը թողնելու մասին եւ անկախության հանրաքվե իրականացնել: Տեսական բացատրություններ, իհարկե, կան. անկախության համար շոտլանդացիները ժամանակին արյունահեղ պատերազմներ են մղել, եւ թեեւ վերջին երկու հարյուր տարիներին այդ ռազմատենչությունը տեսանելիորեն մարել է, անկախության գաղափարը պետք է որ դեռ լիովին մարած չլիներ շոտլանդական հասարակության խորքերում: Բացի այդª շոտլանդացիներն այն կարծիքին են, որ անկախանալովª ավելի լավ են ապրելու: Ճիշտ է, նաեւ կզրկվեն Բրիտանիայի ապահոված անվտանգությունից, սակայն վտանգ, որպես այդպիսին, միայն նույն Բրիտանիային հարեւան ունեցող Շոտլանդիան որեւէ տեղից չի էլ սպասում:
Մյուս կողմից էլª վերջին երեք հարյուր տարիներին Շոտլանդիան այն աստիճանի է սերտաճել Միացյալ Թագավորության կազմում, որ հազիվ թե անցյալի հուշերն ու հիշյալ տնտեսական տրամաբանությունը անկախանալու նման բուռն ռեակցիա առաջ բերեր: Ավելին. անկախանալու մասին փոքրիկ խոսակցություններ միշտ էլ եղել են, բայց դրանք երբեք գործնականª հանրաքվեի տեսք չեն ստացել, եւ հարց է, թե ինչու այս անգամ դա տեղի ունեցավ, ավելի կոնկրետª այդ ո±ր անտեսանելի մեծ խաղերի արդյունքում է, որ այդ հանրաքվեն արտոնվեց:
Այսինքն, եթե ոչ ինչ-որ մեծ խաղերի ու խաղացողների արտոնմամբ, այլ պաշտոնապես ներկայացվածի պեսª շոտլանդացիները եվրոպական եւ միջազգային օրենքների հիմնավորմամբ նման հանրաքվե անցկացնելու ՙդաբրո՚ ստացան, ուրեմն ինչու այդ հիմնավորմամբ հանրաքվեի չեն հասնում նաեւ բառացիորեն նույն պայմաններում գտնվող ու նույնպես ԵՄ անդամ հանդիսացող` իսպանահպատակ կատալոնացիներն ու բասկերը. ինչ է, Եվրոպայի հյուսիսում ա°յլ ՙեվրոպական արժեքներ՚ են, հարավումª ուրիշ: Բնականաբար հենց այդպես էլ կա` հաշվի առնելով, որ արդեն հարավկովկասյան երեք չճանաչված հանրապետությունները կամ Դոնբասն ու Ղրիմը հանրաքվեի մասին անգամ երազելու իրավունք չունեն, մինչդեռ նույն ՙանտեսանելի՚ ՙդաբրոն՚ ունեցող Կոսովոն կարող է հանգիստ օգտվել ինքնորոշման իրավունքիցª անգամ չբարեհաճելով գոնե մի ձեւական հանրաքվե անցկացնել:
Մի խոսքովª այդ վերին հրահանգները Շոտլանդիայի համար իրական անկախությո±ւն են նախատեսել ¥որն էականորեն կթուլացնի Մեծ Բրիտանիան¤, թե± այդ քվեարկությամբ վերջնականապես կտապալեն շոտլանդացիների` անկախանալու վերջին երազանքներն ու նոր կայունություն կտան Բրիտանական կայսրությանը, այսօր արդեն վերջնականապես պարզ կդառնա, որից հետո ավելի հասկանալի կլինի այն մեծ խաղի էությունը, որը հիշատակված ՙանտեսանելի՚ ուժերն առաջ են տանում Հին աշխարհամասում:
Բայց այդ մեծ խաղը հաշվի առնելով հանդերձ` նկատենք նաեւ, որ շոտլանդական հանրաքվեն, անկախ դրա արդյունքներից, Կոսովոյից հետո դառնում է հերթական նախադեպը, որով միջազգային օրենքները թույլատրում են ժողովուրդների կամքի արտահայտման միջոցով պետությունները կիսել, եթե անգամ այդ պետության մյուս հատվածը դեմ է դրան, ինչը որ այսօր առկա է Բրիտանիայում: Իսկ եթե ասվածը շարադրենք Հայաստանում ավելի հաճախ հնչած բառապաշարով, ապա շոտլանդական օրինակը նշանակում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը համարվում է գերակա մեկ այլ միջազգային նորմիª պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ: Հասկանալի է, որ այս պահին դեռ հիշատակած ՙվերին՚ ուժերն են որոշում, թե որն է կոնկրետ դեպքում պետք գերակա համարել: Բայց նաեւ, ինչպես Ղրիմի օրինակն է ցույց տալիս, նման ընտրանքային որոշումները սկիզբ են իրավական մեծ վեճեր ծավալելու, այդ որոշողներին երկակի ստանդարտների մեջ մեղադրելու եւ նման այլ գործընթացների համար: Արդյունքում բառացիորեն աչքի առաջ ինքնորոշման իրավունքի դերը գնալով միայն աճում է, եւ հուսանք, որ աստիճանաբար կհասնի նաեւ հարավկովկասյան տարածաշրջան ու Ղարաբաղ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԵՏՄ ՀԻՄՆԱԴԻՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Բայց, իհարկե, ակնկալել, որ այսօր-վաղը Արեւմուտքը Ղարաբաղում էլ ինքնորոշման իրավունքը կճանաչի գերակա, միամտություն կլիներ: Առավել եւս, որ այս օրերին Հայաստան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով կարծես թե փորձում է առաջիկայույմ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ՙօրակարգից դուրս՚ հանդիպում, չզլացավ եւս մեկ անգամ շեշտել, որ իր պատկերացումներով` բանակցային գործընթացը պետք է շարունակվի իր իսկ առաջ քաշած տխրահռչակ 6 կետանոց ծրագրի շրջանակներում: Այդ ծրագիրը ենթադրում է, բացի Լաչինի նեղլիկ միջանցքից, մնացած բոլոր ազատագրված տարածքները շուտափույթ վերադարձնել Ադրբեջանին ու փոխարենը ապագայում նախատեսում է ինքնորոշման հանրաքվե: Շրջանցելով հողերի վերադարձն ու այդ ծրագրի մյուս բոլոր աբսուրդային կետերը` այնուամենայնիվ մեկ դրական հանգամանք դրանում նկատենքª այդ կերպ ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչը, ըստ էության, գոնե ընդունում է, որ Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք:
Սակայն դա էլ առանձնապես հույսեր չի ներշնչում, քանի որ, թերեւսª միանշանակ, այդ իրավունքը Վաշինգտոնը բարեհաճում է ԼՂՀ-ին ՙնվիրել՚, ավելի ճիշտª դրանով Հայաստանին կաշառել այս պահին, քանի դեռ մեր երկիրը վերջնականապես չի տեղափոխվել եվրասիական ուղղություն: Բայց ասել, թե վաշինգտոնյան այդ հին ծրագրերն այս անգամ կյանքի կոչելու հույսեր կան, էլի միամտություն կլիներ: Նախª եթե անգամ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այդ ամերիկյան հանդիպումը, միեւնույն է, Ղարաբաղի հարցում երկու երկրների` իրարից 180 աստիճանով տարբերվող դիրքորոշումը, որն արդեն 20 տարվա պատմություն ունի, հնարավոր չէ բերել գոնե ինչ-որ նախնական փոխընդունելի հուն: Իհարկեª կա նաեւ պարտադրելու տարբերակը, եւ հաստատ պատահականություն չէ, որ այս օրերին անգամ Եվրոպական խորհրդարանն է Ալիեւին ՙքացու տակ՚ առել, էլ չենք խոսում ադրբեջանական ՙգունավոր հեղափոխության՚ վերաբերյալ բազում մեսիջ-սպառնալիքների մասին, որոնք մի գլուխ հնչում են Արեւմուտքից: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի նավթագազային գործոնը` այդ երկրի` կայուն ուժային համակարգը եւ ցանկացած պահի հայացքը դեպի Ռուսաստան ուղղելու հնարավորությունը` ադրբեջանական ՙգունավոր հեղափոխության՚ տարբերակը քիչ հավանական է թվում:
Էլ ավելի փոքր հավանականություն ունի նաեւ հայաստանյան ՙգունավոր հեղափոխությունը՚, առավել եւս, որ այդ ուղղությամբ ՙթեժ աշունն՚ այդպես էլ ոչ մի կերպ չի ստացվում: Մինչդեռ անգամ ժամանակ չի մնում` հաշվի առնելով թեկուզեւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկու այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացումը նախատեսվում է իրականացնել համաչափ` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջեւ, որտեղ մեզ համար ամենակարեւորն է. ՙՌուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին կմիանան նաեւ այլ երկրներ. հոկտեմբերի 9-ինª Հայաստանը, իսկ հետոª Ղրղզստանը՚: Իսկ հաջորդ օրն էլ Մինսկում նախատեսված է ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Իհարկեª Հայաստանը դեռ նախագահի մակարդակով իր ստորագրությունը չի դրել ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի տակ, եւ ենթադրվում էր, որ դա տեղի է ունենալու Մինսկում: Բայց նաեւ նկատենք, որ միջպետական որեւէ կառույցի միանալու համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ կոնկրետ երկրի ղեկավարը մյուս պետության ղեկավարների մասնակցությամբ ստորագրի այդ փաստաթղթի տակ: Այսինքնª ընդհանուր համաձայնեցման պարագայում Հայաստանը կարող է մինչ հոկտեմբերի 9-ն էլ ստորագրել ԵՏՄ-ի ստեղծման նախագծի տակ եւ մյուսների հետ միասին այն վավերացնել: Իսկ դա, հուսով ենք, մեր երկրին նաեւ կտա ԵՏՄ-ի հիմնադիր անդամի կարգավիճակ, ինչը Հայաստանի կարգի սահմանափակ հնարավորություններով պետության համար առավել քան լուրջ ձեռքբերում կլիներ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

