Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի ե°ւ նախկին դեսպան Յովանովիչը...

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի ե°ւ նախկին դեսպան Յովանովիչը, ե°ւ ներկայիս դեսպան Հեֆերնը ամեն առիթով քթները խոթում են մեր գործերի մեջ: Սակայն հիմա առնչվեցինք մի զարմանալի երեւույթի հետ` մեր գործերի մեջ քիթը խոթեց ապագա դեսպանը` դեսպանի թեկնածու ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԸ. ՙՄենք հստակորեն նշել ենք, որ Հայաստանի` վերջին շրջանում կայացրած մի շարք որոշումները, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի հետ համատեղ քվեարկությունն ընդդեմ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիասթափություն է պատճառել մեզ: Չնայած դրան, ամերիկյան կառավարության Հայաստանի հետ սերտ երկկողմ հարաբերություններ ունենալու հաստատակամությունը մնում է անփոփոխ՚: Դե, ինչ ասես սրան` դեռ չնշանակված` արդեն մեր վրա մուննաթ է գալիս: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, արձանագրենք, որ մեղավորությունը մերն է, քանզի, եթե դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտումների համար այդ լկտի ամերիկացիներից գոնե մեկին 24 ժամ տայինք` երկիրը լքելու համար, մյուսները միանգամից կխելոքանային:
Բայց, երեւի թե, դեսպանացուի խոսքից ահագին ոգեւորված կլինի կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ում սիրտն անընդհատ հեղափոխություն է ուզում: Եվ զարմանալիորեն նրա ուզելը քիչ է տարբերվում երկնքում ինքնաթիռ տեսած լկստված երեխայի` ՙսամալյոտի միս եմ ուզում՚ բացականչությունից. ՙՀեղափոխական ժամանակը պահանջում է հեղափոխական միջոցներ: Եթե ազգը չի մտնում ընթացող հեղափոխության մեջ, ապա հեղափոխությունն է մտնում ազգի մեջ, եւ դրան անպատրաստ ազգերը լրջորեն վտանգված են: Հեղափոխությունից վախեցողները վախենում են անխուսափելիից եւ խանգարում են պատրաստվել մնացածներին: Մեր ողջ քաղաքական դաշտը` անպատասխանատվության անապատ է: Անպատասխանատու է իշխանությունը` փախչելով իրականությունից: Անպատասխանատու է ընդդիմությունը` փախչելով պայքարից: Անպատասխանատու ենք մենք բոլորս, մտահոգվելով, թե որ բուհում են սովորելու մեր երեխաները, կամ որ երկիր պետք է արտագաղթել, սակայն չմտածելով, որ ոչ մի երկրում ապահով չէ այսօր եւ հատկապես վաղը չի լինելու, եւ որ մեր պապերից ժառանգած հայրենիքը մենք պարտավոր ենք փոխանցել մեր երեխաներին` գոնե այնպիսին, ինչպես մենք ենք ստացել այն, այլ ոչ ստրկացած ու ամայացած: Հեղափոխությունը շեմին է: Բացեք դռները՚: Բայց, զարմանալով հանդերձ, պետք է հիասթափեցնենք Խզմալյանին` հեղափոխությունը ոչ միայն շեմին չէ, այլեւ շատ հեռու է: Եվ մոտիկ էլ գա, դռներ բացող չկա:
Պակաս քմահաճ չէ եւ ՙԺառանգությունը՚: Այսպես, պատգամավոր ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ պնդելով, որ արդեն 20 տարի է խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է, միաժամանակ մերժում է այդ մոդելը սահմանադրական բարեփոխումներով կյանքի կոչող իշխանության նախագծերի բովանդակային քննարկումները. ՙՉեմ վստահում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողներին: Ես շատ պարզ ասում եմ` հարգելի իշխանություն, դուք ամեն ընտրության ժամանակ ապացուցում եք, որ Սահմանադրության 2-րդ հոդվածը, ուր հստակ ամրագրված է` իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի միջոցով, մեզանում գոյություն չունի, իշխանությունը ամեն անգամ ընտրությունների ժամանակ ապացուցում է, որ այդպիսի նորմ գոյություն չունի: Դուք խախտում եք Սահմանադրության 65-րդ հոդվածը, համաձայն որի` պատգամավորը պետք է զբաղվի միայն օրենսդրական գործունեությամբ: Իսկ եթե նման առանցքային հոդվածներ եք խախտում, ուրեմն ի±նչ բարոյական իրավունքով եք ուզում բարեփոխել Սահմանադրությունը, կամ որտե±ղ է երաշխիքը, որ փոփոխվածն էլ չեք խախտելու՚: Այսինքն` ձեր արածը լավն է, համապատասխանում է իմ երազանքին, բայց չեմ ուզում, դուք ՙքըխ՚ եք: Դա մոտավորապես նույնն է, որ խանութում վերջապես տեսնես քո ուզած ապրանքը, բայց չգնես, քանի որ քեզ ասել են, որ վաճառողը վատ մարդ է եւ տանը դնգստում է իր կնոջը:
Ինչ եք կարծում, 80 տարեկանում կյանքի մայրամո±ւտն է, թե` ոչ: Եթե ասեք, որ մայրամուտն է, ապա չարաչար կսխալվեք: Այսպես, Երեւանի բնակչուհի 80-ամյա ՄԱԳԴԱԼԵՆԱ ՄԻԿՈՅԱՆԸ որոշել է ընդունվել Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին, քանի որ մտքին դրել է դառնալ ՀՀ նախագահ. ՙԵս այս րոպեին էլ պատրաստ եմ նախագահ լինել, ճիշտ է, այդքան գիտելիքներ չունեմ, բայց այս րոպեին էլ պատրաստ եմ: Մեկ տարվա ընթացքում երկիրը ռելսերի վրա կդնեմ: Բայց հինգ տարի կսովորեմ՚: Անշուշտ, առաջինը, ինչ կանցնի մարդու մտքով, հենց որ իմանում է այդ զարմանալի բանը, կասի` մեր հալ, քո հավես: Բայց ինչքան կան 40 եւ անգամ 20 տարեկաններ, որ ապագայի նկատմամբ ամեն մի հետաքրքրություն արդեն կորցրել են: Ախր, գրողը տանի, այդ աշխույժ տատիի եռանդի գոնե կեսը ունեցեք, տնաշեններ:
Մոտ երկու շաբաթ առաջ էր, որ տեղեկատվության անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով միշտ հետեւում է նոր տեխնիկայի ի հայտ գալուն, զգուշացրեց, որ ե°ւ Հայաստանում, ե°ւ աշխարհում մի քանի ժամ անց լիքը մարդ դժբախտանալու է, քանի որ վաճառքի մեջ հայտնվելու է նորագույն  iPhone 6-ը:  Եվ, իրոք, նրա կանխատեսումը ճշգրտորեն կատարվեց անգամ Չինաստանում: Չինացի ուսանողն առաջարկում է բոլոր ցանկացողներին վարձակալել իր ընկերուհուն, որպեսզի գումար հավաքի եւ ձեռք բերի: Այդ մասին հաղորդում է South China Morning Post-ը` հղում անելով Sina Weibo սոցցանցի հրապարակմանը: Այդ ուսանողը նույնիսկ մի մեծ պաստառի վրա գրել է իր առաջարկը եւ վարձույթի գնացուցակը: Դե, ինչ ասես. զարմացած եմ ու ամենեւին չէի սպասում, որ Չինաստանում ի հայտ կգա այդպիսի նյութապաշտ անասունի մեկը: Հետաքրքիր է, իսկ ի±նչ են մտածում ՙվարձակալվող՚ ընկերուհու եղբայրը կամ հայրը, չեն պատրաստվում արդյոք  ՙայֆոնասեր՚ երիտասարդի ականջները կտրել, սարքել չոբանի շուն: Անշուշտ, այդ դեպքի կրկնությունը Հայաստանում հնարավոր չէ, բայց կարելի է պատկերացնել, թե մեր նյութապաշտները եւ ՙպրեստիժի՚ հետեւից ընկնողները ինչպիսի ստոր քայլերի կգնան այդ գրողը տարած  iPhone 6-ի համար, մոռանալով, որ դա ընդամենը հեռախոս է, այլ ոչ թե` կյանքի իմաստ:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում