ԸՍՏ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ 1988-ԻՆ ՇԱՏԵՐԸ ԴԵՄ ԷԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԸՍՏ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ 1988-ԻՆ ՇԱՏԵՐԸ ԴԵՄ ԷԻՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, ազգային պարը ներառվելու է հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա: Այդ ծրագրի շրջանակներում այսօր, Ազատության հրապարակում,«Մենք ենք մեր պարերը» ծրագրի ներքո փոքրիկ համերգ են կազմակերպել «Կարին» երգի ու պարի ազգագրական համույթը ի դեմսԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ: Համույթը Ազատության հրապարակում ներկաներին էր ներկայացնում հայկական ազգային պարերը` մեկ ընդ մեջ ելույթներ ունենալով: Բացի Գ. Գինոսյանից ելույթ էին ունենում մշակույթի տարբեր ներկայացուցիչներ, որոնցից մեկը հիշեց 1988 թվականի անկախութան ու ազատության համար կյանք տված անձանց, ցույցերը եւ այլն: Դրանից հետո խոսքով հանդես եկավ Գ. Գինոսյանը, վերջինս 1988 թվականի ցույցերից մի դրվագ պատմեց` նշելով, որ այդ ժամանակ նա ճարտարագիտական համալսարանի ուսանող էր եւ մասնակցում էր ցույցերին. «Ես որպես ուսանող շատ էի ուզում իմանալ, որոնք են ՀՀ առաջին հանրապետության դրոշի գույները, բայց չէի գտնում: Այն ժամանակ էլ արգելված էր ազգային գրականություն քրքրելը: Երբ Մովսես Գորգիսյանը, ով եւս ներկա էր, հանդես եկավ ելույթով, բոլորին ցույց տվեց հայոց եռագույնը եւ հավաքվածներին փոքրիկ եռագույն դրոշներ բաժանեց: Ես այդ ժամանակ մտածում էի` մի՞թե չկա մի ուսանող, որ վեր կենա եւ ասի. «Մովսես ուսանողությունը քեզ հետ է»: Ես այն ժամանակ ամաչում էին ելույթ ունենալ բարձրախոսով, դե կիբեռնետիկ էի եւ ավելի շատ մտածում էի, քան խոսում: Ու հանկարծ վեր կացավ մի երիտասարդ ուսանող, մոտեցավ Մովսեսին եւ ելույթի իրավունք խնդրեց: Մովսեսը տվեց նրան այդ իրավունքը: Վերջինս ասաց.«Սիրելի՛ հավաքվածներ, մենք այստեղ՝ առաջին շարքում նստածներս, ուսանողներ ենք եւ գործ չունենք եռագույնների, անկախության ու ազատության հետ, մեզ միայն Ղարաբաղն է պետք»: Գինոսյանի խոսքով՝ այդ երիտասարդը վաղամեռիկ հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանն էր: «Կարին» անսամբլի ղեկավարը փառաբանեց մեր բոլոր հերոսներին եւ ասաց, որ գալու է մի ժամանակ, որ նրանց էլ են հիշելու եւ նաեւ այն տականքներին, որոնք դեմ էին անկախությանն ու ազատությանը:
«Իրավունքի» թղթակիցը Գինոսյանից հետաքրքրվեց,արդյոք այն, ինչ հիմա հայտարարեց Գինոսյանը, էմոցիայի ազդեցության արդյունք չէր: Նա ասաց, որ ինքն ընդամենը ասում է ճշմարտությունը. «Մարդիկ կային, որ իրենց կյանքը նվիրեցին հանուն անկախության, իսկ մարդիկ կային, որ դեմ էին անկախությանը, բայց հետո դեմ լինելով անկախությանն ու ազատությանը՝ վայելում էին անկախության պտուղները»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

