ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ
Արեւմուտքի գրանտներով բոլ-բոլ սնվող ու Արեւմուտքի պատվերները ճշտապահորեն կատարող Արթուր Սաքունցը եւ Գայանե Առուստամյանը Թուրքիան իրենց համար ջրի ճանապարհ են սարքել, ընդ որում, ինչպես երեւում է, Թուրքիայում իրենց բավականին երջանիկ են զգում: Ավելին, Գայանե Առուստամյանը սուրճ է խմում այնպիսի բաժակից, որի վրա պատկերված է Թուրքիայի պետական խորհրդանիշը: Եվ Առուստամյանը պարզապես հրճվանքով է նայում այդ բաժակին: Հավանաբար, իր համար ոչ մի նշանակություն չունի, որ հենց այդ խորհրդանիշի ներքո էին 100 տարի առաջ կոտորում եւ աքսորում միլիոնավոր հայերի: Իսկ այսօր այդ նույն խորհրդանիշի ներքո Հայաստանը ենթարկվում է շրջափակման, իսկ Արցախը, որտեղ են, ի դեպ, Գ.Առուստամյանի արմատները, փորձում են հանձնել Ադրբեջանին:
Այսքանից հետո Գ. Առուստամյանը կարող է լիարժեք իրեն համարել Թուրքիայի դեսպանը Հայաստանում: Ի դեպ նշենք, որ Գայանե Առուստամյանի անունը ֆիքսվել է Կոնչիտայի վկաների անվանացանկում, ավելին` նա դատի է տվել ՙԻրավունք՚ թերթին, որի համար թերթն իրենից շնորհակալ է: Այս կապակցությամբ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ասաց. ՙԵթե մեզ դատի են տալիս Կոնչիտայի պաշտպանները եւ թուրքական դրոշով բաժակներից սուրճ խմողներն ու դրանով զմայլվողները, ուրեմն թերթը ճիշտ ուղու վրա է՚: