ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵՑ

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵՑ

ՙԻրավունքի՚ հավաստի տեղեկություններով` այս օրերին փակվել է ՙԿյանքի խոսք՚-ի տարրական դպրոցը: Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցը պատկանում է ՙԿյանքի խոսք՚ աղանդին` պարագլուխ Արթուր Սիմոնյանի հովանավորչությամբ, որտեղ բացի հանրակրթական ուսումնական ծրագրերից, մատուցվում էր ՙԿյանքի խոսք՚ աղանդի կրոնական ուղղվածությունը` դպրոց հաճախող երեխաներին, իսկ դպրոցն էլ գտնվում էր հենց աղանդի հավաքատեղիի շենքում` Թբիլիսյան խճուղու վրա:
Այս հարցի հետ կապված` ՍԻՄ կուսակցությունը եւ ՙԻրավունք՚ թերթը բազմիցս բարձրաձայնել են եւ ահազանգել: Առավել մանրամասն` դպրոցի փակման մասին տեղեկություններ ստանալու համար դիմեցինք ՀՀ ԿԳ նախարարություն, որտեղից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԻ պատասխան Ձեր 09.09.2014 թ. գրության, տեղեկացնում ենք, որ ՙԿյանքի խոսք դպրոց՚ ՍՊԸ-ի տնօրենի 2014թ. սեպտեմբերի 1-ին դիմումի համաձայն` դպրոցի միջնակարգ հանրակրթական ծրագրերով գործունեության լիցենզիան կասեցվել է մինչեւ 2015 թ. օգոստոսի 25-ը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՙԿյանքի խոսք դպրոց՚ ՍՊԸ-ի տարրական, հանրակրթական ծրագրերով գործունեության լիցենզիան կասեցվել է 2010թ. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքում՚:
Առնվազն տարօրինակ մտածելակերպ պետք է ունենա դպրոցի տնօրինությունը, որպեսզի ուսումնական տարվա հենց առաջին օրը կասեցնի դպրոցի գործունեությունը, այն դեպքում, երբ դպրոց հաճախող աշակերտները եւ իրենց ծնողներն արդեն իսկ ծախս են տեսել ուսումնական տարվան նախապատրաստվելու համար: Իսկ թե որն է եղել պատճառը` դպրոցի գործունեությունը մեկ տարի հետաձգելու համար, կփորձենք ճշտել առաջիկայում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում