ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
Կառավարության նիստում երեկ հավանություն է տրվել ՙԱվտոմոբիլային ճանապարհների մասին՚ եւ եւս երեք օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքարշ տրանսպորտային միջոցների աշխատանքը ու դրանց վերահսկողությունը:
Սակայն, հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց դարձավ նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հետաքրքրվեց, թե ինչպե±ս է հաշվարկվել այդ գումարի չափը: ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էլ փորձեց հակադարձել. ՙՉեմ կարծում, որ սա լրացուցիչ բեռ կլինի, այն նվազագույն տուրքն է տարածաշրջանում՚: Չուշացավ նաեւ ՀՀ վարչապետի նկատողությունը. ՙՁեր կարծիքն այդքան էլ կարեւոր չէ՚, ապա կատակեց. ՙԻնչո±ւ 10 հազար, 20 հազար սահմանեք, որ ավելի շատ գումար բյուջե գնա՚: Հարցի քննարկումն ավարտվեց կառավարության ղեկավարի հանձնարարականով, որ մեկ անգամ եւս քննարկեն հարցը, ուսումնասիրեն տուրքի սահմանման միջազգային փորձը եւ դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնեն Ազգային ժողով: