ՓՆՏՐՎՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Արխիվ 12-16ՓՆՏՐՎՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Երեկ կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը թռիչքային արագությամբ ճեղքեց անցավ կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներիս միջով: Պատճառը հայտնի է. պարոն Հակոբյանին ավելորդ գլխացավանք պետք չէ, ու վերջինս չի ուզում ո°չ խոսել, ո°չ էլ անուններ տալ, թե ով կդառնա Սյունիքի նոր մարզպետը: Իսկ կառավարության հերթական նիստին շատերի կողմից սպասված անունն այդպես էլ չհնչեց` հիասթափեցնելով շատերի լավատեղյակ ու վատատեղյակ աղբյուրներին, ովքեր պնդում էին, թե այս անգամ ՀՀ վարչապետը կհայտարարի Սյունիքի մարզպետի անունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

