ՙԵՌՅԱԿԸ՚ ԳԻՏԱԿՑՈԻՄ Է` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ՚
Արխիվ 12-16ՙԵՌՅԱԿԸ՚ ԳԻՏԱԿՑՈԻՄ Է` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ՚
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու ԲՀԿ-ՀԱԿ-ՙԺառանգություն՚ համատեղ հանրահավաքը, որին չի մասնակցելու ՀՅԴ-ն, քանի որ հանրահավաքի օրակարգում լինելու են սահմանադրական բարեփոխումները: Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ ՙԻրավունքը՚ պարզեց` այլ պառակտումներ ՙքառյակի՚ ներսում սպասվում են, թե` ոչ: Քաղաքագետի խոսքով` դա կախված է նրանից, թե ներքաղաքական ստատուս-քվոն ինչքան երկար կմնա. ՙԵռյակի՚ աշխատանքի գլխավոր իմաստը ներքաղաքական զարգացումներ առաջացնելն է: Եթե դա տեղի չունենա, ապա նոր պառակտումներ չի կարելի բացառել՚:
Ինչ վերաբերում է կայանալիք հանրահավաքին, ապա դա ոչինչ էլ չի փոխելու ներքաղաքական կյանքում: ՙԴա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նույնիսկ այն ուժերի ներկայացուցիչների համար, որոնք նախաձեռնում են հանրահավաքը՚,- եզրափակեց պրն Մինասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

