ՙԹԵԺ ԱՇՈՒՆ՚` Ի ՍՊԱՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ

Արխիվ 12-16

ՙԹԵԺ ԱՇՈՒՆ՚` Ի ՍՊԱՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ

Եվ այսպես, ՙքառյակի՚ ապագա ՙմեծ հանրահավաքի՚ հարցում ականատես եղանք հետաքրքիր շրջադարձի: Եթե սկզբում ՙԺառանգությունն՚ ու ՀՅԴ-ն պնդում էին, որ հանրահավաքը պետք է լինի հոկտեմբերի 10-ին` հենց մեր երկրի` Եվրասիական միություն մտնելու օրը, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պնդում էին հոկտեմբերի 17-ը, ապա ՙքառյակի՚ վերջին նիստին ընդունվեց հոկտեմբերի 10-ը, իսկ դաշնակները հրաժարվեցին այդ հանրահավաքին մասնակցելուց: ՀՅԴ-ի պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ հանրահավաքին քննարկվելու է իրենց համար սկզբունքային նշանակություն ունեցող սահմանադրական բարեփոխումների հարցը:

ՙԵՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՙԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԸ՚


Թեեւ փաստացի ՙեռյակի՚ վերածված նախկին ՙքառյակը՚ պնդում է, թե հանրահավաքը ոչ մի կապ չունի Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հարցի հետ, քանզի օրակարգում են սահմանադրական բարեփոխումները եւ ՙքառյակի՚ 12 կետերը, այնուամենայնիվ, հենց հոկտեմբերի 10-ին հանրահավաք անելու հանգամանքը չի կարող կապ չունենալ այդ իրադարձության հետ: Այդ ինչո±ւ հանկարծ ժամկետի հարցում մտքափոխ եղան ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, չէ± որ օրակարգային հարցերի` սահմանադրական փոփոխության եւ 12 կետերի առնչությամբ, հանրահավաքը մեկ շաբաթ շուտ կամ ուշ անելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ: Ավելին, կոնկրետ սահմանադրական փոփոխությունների հարցում ակնկալվում է, որ մինչեւ հոկտեմբերի 15-ը Սերժ Սարգսյանը կհաստատի բարեփոխման հիմնադրույթները, ու կարծես թե, հոկտեմբերի 17-ին այդ հարցի քննարկումը ոչ իշխանական ուժերի կողմից պետք է որ ավելի առարկայական ստացվեր: Առավել եւս, որ իր վերջին հարցազրույցում ԲՀԿ առաջնորդը նշել էր, որ սահմանադրական բարեփոխումները քննարկելու ենթակա կլինեն միայն այն բանից հետո, որ իշխանությունը պաշտոնապես կներկայացնի փաթեթը, եւ այդ դեպքում պետք կլինեն ե°ւ դահլիճային քննարկումներ, ե°ւ պարզ կդառնա հանրահավաքներ անել-չանելու հարցը: Ուրեմն այդ ո±վ միջամտեց պարտադիր հոկտեմբերի 10-ին հանրահավաքը տեղափոխելու համար: Դժվար չէ կռահել, որ այդտեղ խառնված է Ռոբերտ Քոչարյանի մատը:
Իսկ բուն հանրահավաքը ստացվում է ՙկոմպլեմենտար՚ ձեւով, ճիշտ ու ճիշտ Վարդան Սիվիլիթասիչի սիրած տարբերակով: Դե, ռուսներին կասեն, թե քանի որ հանրահավաքը երեկոյան է արվում, երբ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն արդեն ստորագրած-պրծած կլինի, ապա հանրահավաքը չի կարող ոչ դրան դեմ լինել, ոչ էլ խագարել:
Ամերիկացիներին էլ կասեն, թե տեսեք հենց այդ օրն ենք անում` ի նշան բողոքի: Կարելի է վստահ լինել, որ երրորդ-չորրորդ կարգի գործիչների մակարդակով նաեւ 1-2 ելույթ կհնչի` ընդդեմ Եվրասիական միության... Դե, Օսկանյանի գալով ԲՀԿ-ի համար սովորական է դարձել ոչ առաջին դեմքերի մակարդակով հայտարարություններ անել ու ինչ-ինչ գիծ առաջ տանել կամ նույնիսկ միաժամանակ 2 տարբեր գծեր առաջ տանել: Բայց այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունն այնպիսին է, որ ՙկոմպլեմենտարիզմը՚ այլեւս չի անցնում, ու այդպիսի խաղերի համար միգուցե ՙեռյակի՚ վերածված ՙքառյակը՚ հետո հարվածներ ստանա ե°ւ ռուսներից, ե°ւ ամերիկացիներից:
Հիմա ինչ է ուզում այդ ՙկոմպլեմենտար՚ հանրահավաքով ասել ստվերը գերադասող Ռոբերտ Քոչարյանը, եւ ինչի կարող են դրանով հասնել: Պարզ է, որ 12 կետերը գործնականում չեն հետաքրքրում ո°չ ժողովրդին, ո°չ էլ կետերի հեղինակին, իսկ Սահմանադրության հարցը ժողովրդին թեեւ չի հետաքրքրում, բայց շահագրգիռ ուժերին լավ էլ հետաքրքրում է: Հենց այդ հարցի պատճառով դաշնակները փաստացի գրողի ծոցն ուղարկեցին ՙքառյակը՚, եւ այդ հարցը դեռ մինչեւ պաշտոնական տարբերակի ի հայտ գալը ձգտում են քննարկել հանրահավաքում մյուսները:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

ՀՅԴ-ի ներկայացուցիչները թեեւ հայտարարում են, որ չմասնակցելով հանդերձ հանրահավաքին` շարունակում են մնալ ընդդիմություն, տարատեսակ մեկնաբանություններ արդեն եղել են: Այսպես, ԲՀԿ-ն ի դեմս Նաիրա Զոհրաբյանի` շատ զուսպ է արտահայտվել, նշելով, որ դա ՀՅԴ-ի իրավունքն է, եւ դա չի նշանակում ՀՅԴ-ի հեռացում ՙքառյակից՚, ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ սկսեց հույս հայտնել, որ ՀՅԴ-ն կշտկի իր դիրքորոշումը եւ պնդեց, որ ՀՅԴ-ի` հանրահավաքից հրաժարվելը որոշ չափով ի նպաստ է իշխանության:
Բայց ամենադաժան ձեւով դաշնակներին գզում են Քոչարյանին եւ Տեր-Պետրոսյանին պատկանող քարոզչական ռեսուրսները, ինչը ցույց է տալիս, որ երկու նախկին նախագահները առավել քան հիասթափված են ՀՅԴ-ի կեցվածքից: Նշենք, որ այդ ռեսուրսները վաղուց են առաջ քաշում այն թեզը, որ ոչ միայն մեզ պետք չէ Սահմանադրության փոփոխությունը, այլեւ, իբր թե, սահմանադրական բարեփոխումների անվան տակ իրականացվում է սահմանադրական դավադրություն, որի նպատակն է հավերժացնել ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Եվ ինչու են մոգոնել այդ ՙդավադրության տեսությունը՚ երկու` այլեւս սերտորեն համագործակցող նախկին նախագահների կողմնակիցները: Իրականում իրենց շատ է անհանգստացնում կառավարման  մոդելի փոփոխությունը: Չէ± որ արդեն հայտնի է, որ տեղի է ունենում անցում դեպի կառավարման խորհրդարանական մոդել, ուր ուժեղանում է վարչապետի դերը, իսկ երկրի նախագահին ընտրում է ոչ թե անմիջապես ժողովուրդը, այլ` խորհրդարանը:
Խորհրդարանական մոդելը, անշուշտ, առավել կայուն եւ անձերից ավելի քիչ կախում ունեցող մոդել է, ուր երկրի առաջին դեմքը չպետք է մտածի ժառանգորդի մասին: Նախագահի հարցը այդտեղ լուծվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, եւ ընտրողի քվեն հայցողը դառնում են միայն կուսակցությունները, այլ ոչ թե անհատ առաջնորդները: Ռոբերտ Քոչարյանին պարզ է, որ խորհրդարանական մոդելի դեպքում նա չի ունենալու շանս` վերադառնալու պետության գլուխ: Նրա միակ շանսը` նախագահ ընտրվել ուղղակի ընտրություններով, հենվելով իր վիթխարի օլիգարխիկ ռեսուրսի վրա, արտաքին աջակցության հարցում սեփական հնարավորություններին գումարելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, եւ օգտվելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի մտածում երրորդ ժամկետի մասին, այլեւ որեւէ տարբերակով մտադիր չէ երրորդ անգամ ստանձնել երկրի ղեկը: Խորհրդարանական մոդելի դեպքում, ամենայն հավանականությամբ, հենց ՀՀԿ-ն` որպես ամենակազմակերպված կուսակցություն, կունենա խորհրդարանական մեծամասնություն, ուստի ՀՀ չորրորդ նախագահի հարցը կլուծվի ՀՀԿ-ում: Անգամ եթե ԲՀԿ-ին ՀԱԿ-ի հետ միասին 2017-ին հաջողվի վերցնել ԱԺ մեծամասնությունը, այդ դեպքում էլ, Ռոբերտ Քոչարյանի համար սեփական ծրագրերն իրականացնելու տարբերակ չի մնա: Չէ որ նա որեւէ կուսակցության առաջնորդ չէ, հետեւաբար, անգամ եթե դառնա նախագահ կամ վարչապետ, նա կլինի ոչ թե իշխանության միանձնյա տեր, այլ` խորհրդարանական մեծամասնության դրածո: Ու կապ չունի այդ մեծամասնությունը ումից է կազմված: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա եթե 2017-ին ՀՀԿ կրկին դառնա ԱԺ մեծամասնություն, նա կլինի իշխող կուսակցության առաջնորդ, իսկ եթե խորհրդարանում այլ մեծամասնություն լինի, ապա կլինի հզորագույն ընդդիմադիր կառույցի ղեկավար:
Հենց այդ պարզագույն տրամաբանությունն էլ մղում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հետ այլեւս սերտագույնս կապակցված Լեւոն Տեր-Պետրոսյանին անել ամեն ինչ` սահմանադրական փոփոխությունները կանխելու կամ տապալելու համար: Հենց այդ պատճառով են շտապում, հենց այդ պատճառով են իրենց հանրահավաքը միաժամանակ դնում` ի սպաս Երեւանում Մայդան տեսնելու երազանք ունեցող ամերիկացիների: Եվ գլուխը քարը, թե տապալելով սահմանադրության բարեփոխումները, դրանով կտապալեն պետական ավելի կայուն եւ մարտահրավերներին ավելի լավ դիմացող համակարգ ունենալու շանսը, կտապալեն այն հեռանկարը, որ Հայաստանի ճակատագիրն այլեւս կախված չի լինի մեկ մարդուց: Այդ ամենը նրանց համար կարեւոր չէ, կարեւորը անձնական շահն է: Ի դեպ, առաջին եւ երկրորդ նախագահները նաեւ փոխադարձ հարաբերություններում քանիցս դրսեւորել են սկզբունքայնության բացակայություն: Մինչեւ 1998-ի արտահերթ նախագահական ընտրությունները, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը շատ մտերիմ էին: Այնուհետ Քոչարյանը ԼՏՊ-ի համար դարձավ աչքի գրող: 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդից անմիջապես հետո էլ, Լեւոն Ակոպիչը կոչ էր արել բոլորին` համախմբվել նախագահ Քոչարյանի շուրջ: Այնուհետ նրանք կրկին իրար հանդեպ դարձան աչքի գրող, դա հասավ գագաթնակետին 2008-ի նախագահական ընտրություններին, որոնք երկուսով համատեղ կեղտոտեցին մարտիմեկյան արյունալի դեպքերով: Իսկ հիմա նորից են սերտագույնս համագործակցում, մեկը ձգտում է վերադառնալ իշխանության, մյուսը, որ դրա զրոյական շանսերն ունի, ձգտում է այդ իշխանությունից իր բաժինն ստանալ...
Ինչեւէ, ՀՀԿ-ն շատ հանգիստ է մոտենում հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եւ ընդհանրապես ՙթեժ աշնան՚ մասին խոսակցություններին: Ինչ վերաբերում է դաշնակներին, ապա ՙքառյակից՚ ետ քաշվելուն նրանց դրդեց ոչ միայն սահմանադրական բարեփոխումների սկզբունքային հարցը, այլեւ այն, որ Քոչարյանի իշխանություն գալու դեպքում առանձնապես ստանալիք էլ չեն ունենա, ստանալիքի մեծ մասը բաժին կհասնի ԼՏՊ-ի թիմին, եւ, խոշոր հաշվով, կարող են ստանալ ավելին, եթե համագործակցեն ՀՀԿ-ի հետ: ՙԺառանգությունն՚ էլ հաջորդ թեկնածուն է` ՙեռյակի՚ վերածված ՙքառյակից՚ դուրս գալու, քանզի կտրականապես դեմ է Ռոբերտ Սեդրակիչի վերադարձի հեռանկարին: Ընդհանրապես իր ռեսուրսը սպառած այդ ուժին ոչ մի հեռանկար չի սպասում, եւ այդտեղի քաղաքական դեմքերն արդեն անհատական կարգով են լուծելու իրենց հարցերը: Այսպես, եթե Զարուհի Փոստանջյանը բոլոր հույսերը կապում է Ամերիկայի հետ, ապա Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը մի տեսակ ավելի լոյալ ու փափուկ դիրքորոշում ունեն: Ի դեպ, քոչարյանական հեռանկարին դեմ են նաեւ ՀԱԿ խմբակցության այնպիսի ներկայացուցիչները, ինչպիսիք են Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, եւ պատահական չէ, որ նրանք առանձնապես չեն շտապում գլուխները խոթել քաղաքական կոնֆլիկտի մեջ: Դե, իսկ Ջհանգիրյանը ավելի ՙկոմպլեմենտար՚ է, քան անգամ Վարդան Սիվիլիթասիչը, որովհետեւ նա ստվերային խաղերի միջոցով փորձում է լավ հարաբերություններ ունենալ ե°ւ գործող իշխանության, ե°ւ Քոչարյանի ճամբարի հետ:
Ինչեւէ, խոշոր հաշվով հանրությունը առանձնապես բան չի կորցրել ո°չ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ո°չ էլ ՙեռյակի՚ մարզային շրջագայություններին: 12 կետերից ցանկացածով վարչապետի հետ շատ ավելի արդյունավետ փոխզիջումային տարբերակների կարող են գալ քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ հանուն Քոչարյանի անձնական շահերի` սահմանադրական բարեփոխումը տապալելու մեջ ջանք դնելու որեւէ դրդապատճառ հանրությունը չունի: Ժողովրդին հետաքրքիր էլ չէ` կփոխվի Սահմանադրությունը, չի փոխվի, ու հանուն այդ ՙչինական այբուբեն՚ թվացող հարցի` ժողովուրդը հաստատ փողոց դուրս եկող չէ: Իսկ երբ նպատակն ու թիրախը հենց Սահմանադրությունն է, ուրիշ խայծերով փորձել ժողովրդին հրապարակներում հավաքելու` ոչ այլ ինչ է, քան սովորական խաբեություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում