«ԱՍՏՂԵՐՈՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՒՇԱԿԵԼԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է». ԳԻՏՆԱԿԱՆ

Արխիվ 12-16

«ԱՍՏՂԵՐՈՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՒՇԱԿԵԼԸ  ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է». ԳԻՏՆԱԿԱՆ

Երբեմն մեր քաղաքացիները «աստղագիտություն» եւ  «աստղագուշակություն» հասկացությունները նույնացնում եւ շփոթում են՝ ավելին՝ քաղաքացիներից շատերը  լուրջ են վերաբերվում աստղագուշակությանը: «Իրավունքի» հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, գիտնական Արեգ Միքայելյանը աստղագուշակությունը  կեղծ գիտություն է համարում: Հայոց լեզուն  գիտնականի խոսքով ճկուն է, որի շնորհիվ ունենք «աստղաբանություն» հասկացությունը, որը նշանակում է երկնային երեւույթների  ազդեցությունը   կենդանի օրգանիզմների  վրա: «Նախ շատ ուժեղ է լուսնի ու արեգակի ազդեցությունը, դրանց գրավիտացիոն դաշտն է շատ ուժեղ: Լուսնով են պայմանավորված ծովերի ու օվկիանոսների մակընթացություններն ու տեղատվությունները, որը հայտնի փաստ է: Լուսինը մարդու վրա եւս ուժեղ ազդեցություն ունի: Շատերն են ասում՝ լիալուսնի ժամանակ իրենց վատ են զգում»:

Արեգակնային բռնկումների ժամանակ ըստ աստղագետի, լուրջ հետեւանքներ են  առաջանում երկրի վրա: «Սրտանոթային  հիվանդություններ ունեցող մարդիկ մահանում են կամ լուրջ խնդիրներ են ունենում: Այնպես որ  պետք է համատեղ՝բժշկությունն ու աստղագիտությունը  ուսումնասիրեն այդ երեւույթները»,- մանրամասնեց Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ մոլորակները եւս որոշակի ազդեցություն ունեն կենդանի օրգանիզմների վրա:

Ինչ վերաբերում է  աստղերով ապագան կանխագուշակելուն, դա ըստ գիտնականի, զեղծարարություն է, անգամ այդ հորոսկոպներն են անհեթեթություն: «Համաստեղությունը երեւակայելի պատկեր է, իրենից ոչինչ չի ներկայացնում: Եթե մի որեւէ աստղագուշակ դա իմանար, որեւէ հորոսկոպ չէր կարող կազմել»,-եզրափակեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում