«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՝ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԵՂԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ»
Արխիվ 12-16«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՝ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԵՂԵՐԸ
ԿԹԱՆԿԱՆԱՆ»
Օրեր առաջ «Իրավունքի» խմբագրություն էին զանգահարել մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքում էին դեղերի գների թանկ լինելուց: Նրանք պնդում էին, որ վերջին ամիսների ընթացքում թանկացել է դեղորայքը եւ իրենց աշխատավարձը բավարար չէ անհրաժեշտ դեղեչրը գնելու համար: Արդյոք դեղերի գների թանկացում վերջին ամիսներին իրոք եղել է, թե պարզապես մեր քաղաքացիները չունեն պահանջվող գումարը դրանք գնելու համար: Հարցի վերաբերյալ զրուցեցինք «Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահ Սամվել Զաքարյանի հետ: Վերջինիս խոսքով՝ իրենց միությունը երեք ամիսը մեկ մշտադիտարկում է անցկացնում. «Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների գոյություն չունի դեղերի ապահովագրություն, որի շնորհիվ դեղերը կարող են ձեռք բերվել անվճար կամ էժան գներով: Նախկին երեք ամիսների ընթացքում գնային որեւէ փոփոխություն չի եղել»:
Ս. Զաքարյանը, սակայն չբացառեց, որ առաջիկայում կլինեն դեղորայքի թանկացում: դեղ ներմուծողների եւ արտադրողների վրա դրվում է դրոշմապիտակավորման նոր կարգ, որը կսկսի գործել հոկտեմբերի 30-ից: «Սակայն աշխարհում նման բան չկա. դեղերն արտադրատեսակ են, հատուկ կարգ կա դրանք ներմուծելու բաշխելու, պահպանելու: Դրոշմապիտակավորման այս կարգը միջազգային մի շարք չափանիշմների խախտում է»,- վստահեցնում է «Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահը:
Ըստ նրա՝ դրոշմապիտակավորման նոր կարգով փորձում են ստվերի դեմ պայքարել. «Ակցիզավորումը, իհարկե, օգնում է ստվերի դեմ պայքարին, բայց դեղերը մինչ դեղատուն մտնելը ստուգումների երեք փուլ է անցնում, հետեւաբար ստվեր դեղերի ոլորտում չկա, այլ կա մաքսանենգ ճանապարհով անհատ մարդկանց կողմից բերվող դեղերի հարց, որն առնչվում է մաքսային ծառայությունների աշխատանքի վատ կամ լավ լինելուն »,- եզրափակեց Սամվել Զաքարյանը:
Սոնա Դավթյան

