ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ Է ԽՆԴՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ  Է ԽՆԴՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Երկրորդ կարգի հաշմանդամ, մարտի դաշտում երկու անգամ վիրավորված  ազատամարտիկ Սամվել Մինասյանը  արցախյան  ազատամարտի շատ մասնակիցների նման ապրում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում: Մոտ 14-15 տարի է, ազատամարտիկը պարբերաբար գրավոր դիմել է տարբեր պատկան մարմիններին իրեն աշխատանքի տեղավորելու խնդրանքով, սակայն որեւէ պատասխան չի ստացել: «Չեմ ցանկանում որեւէ կազմակերպությունից կամ անհատներից փող մուրալ, ցանկանում եմ ինքնուրույն վաստակել  օրվա հացս, հոգալ ընտանիքիս խնդիրները: Ֆիզիկական աշխատանք չեմ կարող անել, քանի որ կանտուզիայից ձեռքերս դողում են: Եթե առողջականս ներեր, Վայքի հետախուզական վաշտի հրամանատարի  պաշտոնում կշարունակեի աշխատել»,-  «Իրավունքի» հետ զրույցում անկեղծանում է Եղեգնաձոր Նորավան թաղամաս,Պռոշյան փողոց, 1-ին նրբանցք, 24 տանը  բնակվող, երեք անչափահաս երեխաների հայրը:

Վերջինս վաղը՝ երկրորդ անգամ, Եռաբլուրում մոտենալու  է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ խնդրելու նրանից ընդունելություն: «Թեւ հաշմանդության թոշակ ու նպաստ եմ ստանում, բայց դա բավարար չէ ընտանիքիս հոգսերը հոգալու համար: Տանս մեջ ոչ մի գույք չունեմ՝ ո՛չ սառնարան, ո՛չ լվացքի մեքենա, ո՛չ զգեստապահարան: Այս բոլորը թոշակով ու նպաստով չեմ կարող գնել: Խնդրում եմ  վարչապետին ու կառավարությանը, որ ինձ անտոկոս երկարաժամկետ վարկ տրամադրի՝սեփական գործ սկսելու համար: Ցանկանում եմ տանս կից մի փոքրիկ հագուստի խանութ բացել եւ մի վարսահարդարման կենտրոն, որ  եթե ինձ  մի բան պատահի, կինս ու երեխաներս քաղցած չմնան»,- մանրամասնեց ազատամարտիկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝տեսանյութում

Սոնա Դավթյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում