Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ՊԵՏՔ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ
Արխիվ 12-16Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ՊԵՏՔ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ ԴՆԵԼՈՎ»
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հորդորում է չսահմանաակվել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելով.«Բացի ծաղիկներ դնելուց, անհրաժեշտ է այլ գործեր եւս անել եւ շատ ավելի լավ կլիներ, որ վաղուց լուրջ գործեր անեինք: Այս տարի իմ բաժին ծաղիկները այն է լինելու, որ հրատարակելու եմ «Հայաստանի պատմություն.Հայրենիքի 10.000 բնակավայրերը» 36 հատոր գրքաշարը, որը նվիրվելու է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հրատարկվող 36 գրքաշաը ներկայացնելու է Արեւմտյան Հայաստանի գավառների եւ պատմական հուշարձանների մասին, որոնցից շատերը այսօր թուրքերի թեթե ձեռքով այլեւ գոյություն չունեն: «Իրավունքի» հետ զրույցում Ս. Կարապետյանը փաստեց, որ գրքաշարից բացի պատրաստվում են ներկայացնել ֆիլմաշար`կրկին նվիրված պատմական Հայաստանի գավառներին: Ըստ նրա` հնարավոր է, որ հրատարակվելիք գրքաշարերի հատորների հետ ներկայացվի նաեւ տվյալ գավառը նկարագրող ֆիլմ:Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հուշաւձանագետի խսքով` կան թերացումներ. «Ըստ իս, այդ թերացումները ուղղակիորեն կապված են մեզանում ազգային դաշտի բացակայության հետ, երբ հասարակությունն ազգային չէ` ազգային մեծ արժեքներ չի կարող ստեղծել: Բավական է փողոց դուրս գանք եւ մեկ-երկու շենքի ցուցանակները նայենք կամ հայրենական արտադրության ապրանքի պիտակները տեսնենք»,-ավելացրեց Սամվել Կարապետյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

