ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչքան էլ ասեն, որ արդարության կողմնակից են, դժվար է պատկերացնել
Արխիվ 12-16ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչքան էլ ասեն, որ արդարության կողմնակից
են, դժվար է պատկերացնել
ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը «Քառյակի», արդեն իսկ եռյակի գործունեությանը լուրջ չի վերաբերվում, քանի որ «տարաբնույթ ուժեր են», որոնք կարող են ինչ-ինչ հարցերում համաձայնության գալ, այն էլ ժխտելու այն, ինչ կա: «Բայց այդ դեպքում դա պետք է կոչվի ընդդիմություն, ոչ թե ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակ, որը պետք է ներկայացնի այլընտրանքային ծրագիր»,- վերլուծում է Արամ Սարգսյանը:
Ըստ քաղաքական գործչի՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչքան էլ ասեն, որ իրենք արդարության կողմնակից են, դժվար է պատկերացնել այդ ուժերին արդարության կրողներ: «Եթե Գագիկ Ծառուկյանը իր գործով ուզում է հաստատել, ինքը պատրաստ է ժողովրդին օգնել, բայց ԲՀԿ-ի ներսում մարդիկ կան, որ բոլորովին այլ մտածելակերպ ունեն, ուղղակի մի տանիքի տակ են հավաքվել»,-նախկին պատգամավորը:
ՀԴԿ ղեկավարը կարծում է, որ ընդդիմությունը պետք է համախմբվի գաղափարների շուրջ, իսկ Քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է գաղափարախոսության կրող. «Մնացած ուժերի մասին դժվարանում եմ ասել՝ինչ գաղափարների կրողներ են»:
Հիմք ընդունելով այս ամենը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն քառյակի կողքին չէ: «Մենք կողմ ենք ամբողջ համակարգի փոփոխությանը, որի շնորհիվ կվերանա օլիգարխիկ համակարգը»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» ուժերի կազմակերպած հանրահավաքին, որին չի մասնակցելու ՀՅԴ-ը, ըստ Արամ Սարգսյանի, դա ինչ-որ չափով սպասելի էր, քանի որ տարաձայնություններ կային սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ:
Եթե ՀԴԿ ղեկավարը «Քառյակի» կողքին չէ, հնարավո՞ր է մասնակցի այլընտրանքային ուժի ձեւավորմանը: «Ես չգիտեմ՝ ինչ այլընտրանքի մասին է խոսքը: Բացի այդ՝ մենք այնքան ենք անցել այդ ճանապարհներով, որ առաջին հերթին պետք է համագործակցենք գաղափարապես մոտ կառույցների՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը կրող ՀԿ-ների ու շարժումների հետ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
Սոնա Դավթյան

