«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՆԱԽ ԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԽՈՍԻ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՆԱԽ ԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԽՈՍԻ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ»

Գաղտնիք չէ, որ վերջերս ակտիվ շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել, այն ակնկալիքով, որ հունվարին կստանձնեն 2-3 նախարարական պորտֆելներ: Թե որքանով են  հիմնավոր այդ խոսակցությունները, զրուցեցինք քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ, ով մասնավորապես ասաց. «Ակնհայտ է, որ արդեն կա նախազգուշական, այսպես ասած, ազդանշանը, որ այս հավաքին, որը նախատեսում է քառյակը, ՀՅԴ-ն չի մասնակցի: Իսկ դա խոսում է այն մասին, որ կուսակցությունների համար, որոնք քառյակի մեջ են, չկա մեկ միասնական պոզիտիվ ծրագիր: Այսինքն, եթե նրանք գիտեն, թե ինչի դեմ են պայքարում, ապա ակնհայտ է, որ չկա կառուցողական ընդհանրացնող էլեմենտը, որի  եքառյակիե բոլոր անդամները համաձայն լինեն: Այս տեսանկյունից ասել, որ իրենք կազմելու են կոալիցիայի մաս, թե` ոչ, դեռ վաղ է: Բայց կոալիցիաների տեսությունից հայտնի է մի բան` պարտադիր չէ դառնալ կոալիցիայի անդամ եւ օժանդակել համապատասխան նախաձեռնություններին: Առայժմ մենք խոսում ենք այն մասին, որ ի տարբերություն շատ կուսակցությունների` ՀՅԴ-ն  ունենալով ավանդական ծրագրային կետեր, այլ հարց է, թե ինչքանով է կուսակցությունը հետեւողական` ծրագրային դրույթներին հասնելու համար»: Ապա անդրադառնալով եքառյակի` ներկայիս գործունեությանը եւ խոստացած թեժ աշնանը, քաղաքագետը նկատեց. «Ինձ թվում է` ընդդիմությունը բավական երկար տարիների ընթացքում խոսում է ոչ միայն թեժ աշնան, այլ նաեւ թեժ գարնան եւ ինչու ոչ նաեւ թեժ ամռան մասին: Բայց բոլոր դեպքերում, այս ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, պետք է փորձեն իրականացնել հրապարակային քաղաքականության էլեմենտներ, բայց ի հեճուկս նրանց ակնկալիքների` դժվար թե, հանրության մեծ զանգվածներ մասնակցեն իրենց այդ հանրահավաքներին, ցույցերին: Այնպես որ, մինչեւ թեժ աշնան մասին բարձրաձայնելը` ընդդիմությանը խորհուրդ կտամ նախ դառնա ընդդիմություն, որից հետո կայանա, նոր խոսի թեժ կամ թեժոտ աշնան մասին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ անդրադառնալով ՀՅԴ-ի` իշխանության մաս կազմելու խոսակցություններին` մասնավորապես ասաց. «Դաշնակցությունը եթե մեզ հետ որեւէ հարցի շուրջ բանակցում կամ քննարկում է ծավալում, դեռ չի նշանակում, որ կոալիցիայի մաս է պատրաստվում կազմել: Նման բանակցությունների, խոսակցությունների, որ իբր ՀՅԴ-ի հետ քննարկում է ծավալվում` կոալիցա մտնելու համար, ես տեղյակ չեմ, նման երեւույթ գոյություն չունի: Ինչ վերաբերում է քառյակի խոստացած թեժ աշնանը, պետք է ասեմ, որ իրոք թեժ աշունը շատ լավ բան է` քաղաքական քննարկումների, օրենսդրական աշխատանքների համար: Այսինքն` ՀՀԿ-ն արդեն սկսել է թեժ աշունը` բուռն քննարկումներով, դա է թեժ աշունը: Իսկ եթե նրանք այլ բան են մտածում` կոչերով, ցույցերով, քաղաքականությունը փողոց տեղափոխելով, դրա հիմքերը բացարձակապես չեմ տեսնում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում