Աշակերտները հաճույքով են գալիս դասընթացներին և մեծ ոգևորությամբ պատրաստվում միջոցառումներին. Ա.Ստեփ

Արխիվ 12-16

Աշակերտները հաճույքով են գալիս դասընթացներին և մեծ

ոգևորությամբ պատրաստվում միջոցառումներին. Ա.Ստեփանյան

 

ՀՀ-ում արդեն  երկու տարի է գործում է Ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիրը: Շուտով սկսվելու է դասընթացների նոր փուլը: Ծրագրի ղեկավարների խոսքով՝ օրեցօր դասընթացներին մասնակցողների թիվն ավելանում է , իսկ ծրագիրն էլ ավելի մեծ թափ է ռնում: Այս առիթով զրուցել ենք ՀՀ Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների պատասխանատու Արաքսյա Ստեփանյանի հետ:

-Դուք Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների պատասխանատուն եք:  Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է ավելի ակտիվ՝ ռուսաց լեզուն սովորելու առումով:

- Ամեն մարզում տարբեր է, սակայն մեծ հետաքրքրություն և ակտիվություն է նկատվում պատանիների ու երիտասարդների մոտ, օրինակ Կոտայքի մարզում ռուսաց լեզվի անվճար դասընթացներին մասնակցողների մեջ գերակշռում է դպրոցական՝ փոքր տարիքային խմբի աշակերտների թիվը, Արարատի մարզում՝   բարձր դասարանների աշակերտները և բուհերում սովորող երիտասարդները, իսկ Արմավիրում՝ փոքրահասակների և երիտասարդների իմբերը:

-Դասընթացների ընթացքում հաճախակի ե՞ք անցկացնում միջոցառումներ:

-Մեր աշակերտները  հաճույքով են գալիս դասընթացներին  և մեծ ոգևորությամբ   պատրաստվում միջոցառումներին: Դա  առիթ հանդիսացավ, որպեսզի, դասընթացի շրջանակներում վերոնշյալ մարզերում կազմակերպվեն բազում տարատեսակ միջոցառումներ, անցկացվեն կլոր սեղան-քննարկումներ: Օրինակ իրականացվել են  ոսկե աշուն, Ամանորին  , ռուս գրողների ծննդյան  օրերին, բանակի, հաղթանակի և այլ տոներին նվիրված միջոցառումներ:

-Ծնողները գո՞հ են արդյունքներից:

-Ծնողները շատ գոհ են, դա է վկայում դասընթացին մասնակցել ցանկացողների թվի աճը, որն ավելանում է օրեցօր:

-Շուտով սկսվելու է հաջորդ փուլը: Մասնակիցների թվի աճ նկատվու՞մ է:

- Երեք մարզում միասին նախորդ եռամսյակի շրջանավարտների թիվը կազմում էր շուրջ 3000, իսկ այս անգամ նրանց թիվը հասնում է  5000-ի:

Հարցազրույցը՝ Դուսյա Ղազարյանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում