«ԵՌՅԱԿԸ» ԳԻՏԱԿՑՈԻՄ Է՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԵՌՅԱԿԸ» ԳԻՏԱԿՑՈԻՄ Է՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Հոկտեմբերի տասին տեղի է ունենալու ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համատեղ հանրահավաքը, որին չի մասնակցելու ՀՅԴ-ը, քանի որ հանրահավաքի օրակարգում լինելու են սահմանադրական բարեփոխումները: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանից «Իրավունքը» պարզեց՝այլ պառակտումներ «Քառյակի» ներսում սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Քաղաքագետի խոսքով՝դա կախված է նրանից, թե ներքաղաքական ստատուս քվոն ինչքան երկար կմնա.««Եռյակի»» աշխատանքի գլխավոր իմաստը ներքաղաքական զարգացումներ առաջացնելն է: Եթե դա տեղի չունենա, ապա նոր պառակտումներ չի կարելի բացառել»:
Ինչ վերաբերում է կայանալիք հանրահավաքին, ապա դա ոչինչ էլ չի փոխելու ներքաղաքական կյանքում: «Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նույնիսկ այն ուժերի ներկայացուցիչների համար, որոնք նախաձեռնում են հանրահավաքը»,-եզրափակեց պրն Մինասյանը:
Սոնա Դավթյան

