ԿԻՆՆ ԻՐԵՆ ԵՐԲԵՄՆ ՆՍԵՄԱՑԱԾ Է ԶԳՈՒՄ, ԵՐԲ ԱՄՈՒՍԻՆՆ ԻՐ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԱԿՈՎ. ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ

Արխիվ 12-16

ԿԻՆՆ ԻՐԵՆ ԵՐԲԵՄՆ ՆՍԵՄԱՑԱԾ Է ԶԳՈՒՄ, ԵՐԲ ԱՄՈՒՍԻՆՆ ԻՐ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎՈՒՄ Է  ՊԱՀՊԱՆԱԿՈՎ. ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ

 

Սեքսապաթոլոգները հաճախ են  հայտարարում, որ  ներկայում  հայ հասարակությունը սեռական կյանքի մասին ավելի շատ  է տեղեկացված, քան տարիներ առաջ: Իհարկե, խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ, ինչպես ասում են, սայլը տեղից շարժվել է:Նույն սեքսապաթոլոգները  բարձրաձայնում են մեկ այլ փաստ. ամուսնալուծությունների մի մասը լինում է սեռական խնդիրների, մասնավորապես, սեռական անհամատեղելիության պատճառով: Բայց քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը հրաժարվում է պահպանակ օգտագործել՝ստիպելով կնոջը  հղիության արհեստական ընդհատմաmb ազատվել անցանկալի հղիությունից: Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն «Իրավունքի»  հետ զրույցոում ասաց, որ  ոչ բոլոր հայ տղամարդիկ են, որ իրենց կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս հրաժարվում են  պահպանակ օգտագործել: «Հատուկենտ դեպքեր կարող են լինել, որոնք վկայում են անհատի սեռական անգրագիտությունը»,- պարզաբանում է մասնագետը:

Ըստ  Ս. Հակոբյանի՝ գրագետ մարդը կողմ չի կարող  լինել հղիության արհեստական ընդհատմանը: «Գոյություն ունեն հղիության ընդհատման մեթոդներ, որոնցից մեկը պահպանակն է: Սրանից զատ՝ կիրառվում են ներարգանդային պարույր ու հակաբեղմնավորիչ հաբեր: Վերջիններիս ճիշտ ընդունման դեպքում օրգանիզմին վնաս չի հասցվում»,- մանրամասնում է սեքսապաթոլոգը եւ հիշեցնում՝ սխալ  է ու ոչ արդյունավետ չհղիանալու համար հույսը դնել միայն օրացուցային մեթոդի վրա:

Ի՞նչ անել, երբ կնոջ օրգանիզմը չի ընդունում ներարգանդային պարույր, ամուսինն էլ  կտրականապես հրաժարվում է  պահպանակ օգտագործել: «Ներկայումս կան խիստ բարակ շերտով պահպանակներ, որոնք ընդհանրապես չեն ազդում սեռական զգացողության վրա: Իսկ եթե այնուամենայնիվ, տղամարդը չի ցանկանում պահպանակ օգտագործել, ապա կարող են օգտագործել հակաբեղմնավորիչներ»,-պատասխանեց  պրն Հակոբյանը:

Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ որոշ կանանց համար  վիրավորական է իրենց ամուսնու կողմից պահպանակի կիրառումը: «Կինն իրեն երբեմն նսեմացած է զգում, երբ ամուսինն իր հետ հարաբերվում է  պահպանակով»,- եզրափակեց Սեւադա Հակոբյանը:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում