ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԿԵՐ ԱՍԵԼՈՎ`ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ…
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԿԵՐ ԱՍԵԼՈՎ`ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ…
Ինչպես արդեն հայտնի է, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա»ՍՊԸ-ի դատական երկրորդ նիստը: Նիստի ընթացքում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը եւ Կոմիտաս Վարդապետը մտերիմ ընկերներ են: «Իրավունքը» դատական նիստի ավարտից հետո Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանից պարզեց՝ երկար տարինե՞ր է, որ Կոմիտաս վարդապետն ու ինքը մտերիմ ընկերներ են: «Դու օրինակ, քանի՞ ընկեր ունես, որ քսան կամ տասը տարի մեկ կտեսնես կամ ընկերներ ունե՞ս, որ ամեն օր իրենց հետ ես: Ընկեր ասելով՝ նկատի եմ ունեցել, որ թշնամիներ չենք, հոգեւորականներ եք՝աստծուն ծառայողներ»,-պատասխանեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը:
Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօրվա դատական նիստում դատարանին էր հանձնել այլ կայքերում հրապարակված եւ Կոմիտաս վարդապետի հասցեին Լեւոն Բարդակչյանի հայտարարությունը հաստատող հոդվածներ: «Արդյոք այդ հայտարարություններին չի ծանոթացել Բարդակչյանը, որոնց էլ հղում է արել «Իրավունքը»: «Չգիտեմ, ինչի մասին եք ասում, բայց տարբեր կայքերում որոշ բաներ տեսել եմ, բայց որ մեկի մասին է խոսքը: Մեր գերխնդիրը դա է՝ որ հայտարարության մասին է խոսքը: Ես շատ հայտարարություններ կանեմ, ամեն կիրակի կքարոզեմ, հեռուստատեսությամբ հայտարարություններ կտամ, բայց ես չգիտեմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Սոնա Դավթյան

