ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

Արխիվ 12-16

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունների համար այս այցը գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, եւ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ փաստեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների եւ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության սկզբունքները: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր զարգանում են միջպետական հարաբերությունները: ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ արաբական բարեկամ պետությունների անաչառ եւ չեզոք մոտեցումը միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ իր լուրջ ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Խոսելով հայ-քուվեյթական բարեկամության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց քուվեյթահայ համայնքի նկատմամբ ջերմ ու հոգատար վերաբերմունքի եւ Սիրիայից տարհանված սիրիահայերին նյութական օժանդակություն ցուցաբերելու համար:
Գալուստ Սահակյանը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ գաղթականների նկատմամբ արաբ ժողովրդի մարդասիրական վերաբերմունքը: ՀՀ ԱԺ նախագահը պատվիրակության անդամներին հրավիրեց 2015 թվականին Հայաստան այցելելու եւ հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ հայ-քուվեյթական առեւտրատնտեսական հարաբերություններին մեծ զարգացում է սպասվում, ինչն ավելի լայն հորիզոններ կբացի հետագա փոխշահավետ համագործակցության համար: Նա նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար եւ փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի ողջույնները: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բարեկամական խմբերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր եւ անդրադարձ է կատարվել առողջապահության, գիտության եւ այլ ոլորտների ներդրումային ծրագրերին: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշեց, որ Ցեղասպանության եւ ընդհարապես մարդկության դեմ գործված ոճրագործությունների վերաբերյալ Քուվեյթն ունի հստակ վերաբերմունք եւ խաղաղության կոչ է անում բոլորին՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից:
Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի անունից ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ Հայսատան-Քուվեյթ բարեկամական խմբին հրավիրեց Քուվեյթ: Հրավերը սիրով ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահի կողմից:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում