Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների թիվն այս տարի ևս կավելանա. Լուիզա Գումրոյան

Արխիվ 12-16

Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների թիվն այս տարի ևս կավելանա. Լուիզա Գումրոյան


 

Արդեն երկու տարի է ՀՀ-ում գործում են Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ:
Կենտրոնների ստեղծման պատմության, արդեն իսկ գրանցած հաջողությունների,  հետագա ծրագրերի, նորամուծությունների,ինչպես նաև շուտով մեկնարկող նոր փուլի մասին զրուցել ենք ՀՀ-ում Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանի հետ:


-Ինչու՞ որոշեցիք Հայաստանում բացել Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ և ի՞նչ միջոցառումներ եք արդեն իսկ հասցրել անցկացնել այս կենտրոնների գործունեության շրջանակներում:

 

-Երկար տարիների ընթացքում Հայաստանում ռուսերենը կորցնում էր իր դիրքերը, սակայն իրավիճակն էականորեն փոխվել է: 2013 թ. մարտի 1 ԱՊՀ երկրների երիտասարդության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հայտնեց Հայաստանի բոլոր մարզերում ռուսաց լեզվի ուսուցման ավելի քան 100 կենտրոն բացելու որոշման մասին:

 

2012 թվականից Հայաստանում գործում են  Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ,   որոնց թիվը 2014 թվականին հասավ 103-ի: Այս տարվա հունիսի 23-28-ը ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի աջակցությամբ  անցկացվեց   Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ուսուցիչների համար նախատեսված որակավորման բարձրացմանն ուղղված  հերթական դասընթացը, որն  անցկացնում էին Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի տարբեր մասնագետներ: Որակավորման բարձրացման այս փուլը  ներառում էր 3 առարկա` ռուսաց լեզու, Ռուսաստանի պատմություն և Ռուսաստանի Դաշնության  օրենսդրություն:

 

200-ից ավելի ուսուցիչներ ունկնդրել են  դասախոսություններն  և մասնակցել են  «Ինտեգրացիոն քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունից. սկզբունքային հիմունքներ, մեթոդներ և ուսուցիչների պատրաստման տեխնոլոգիաներ» թեմաներով սեմինարներին, որոնց ավարտին` 5-րդ օրը, բոլոր ուսուցիչները հանձնեցին քննություն վերոնշյալ առարկաներից: Քննությունը հաղթահարած մասնագետները կստանան վկայական, որի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա  օգոստոսի 20-ից 25-ը:  Իսկ մեր աշակերտների համար յուրաքանչյուր եռամսյակի ավարտին անցկացնում ենք օլիմպիադաներ: 2013թ.-ի դեկտեմբերին անցկացրեցինք շարադրությունների մրցույթ: Հաղթողները մեկնեցին Մոսկվա, մասնակցեցին Կարմիր հրապարակի ամանորյա միջոցառումներին: Իսկ արդեն մայիսին երգի մրցույթի հաղթողները  ներկա գտնվեցին  Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացող շքերթին:

 

-Հաճախակի՞ են   կազմակերպվում ուսուցիչների որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներ:

 

-Ռուսաց լեզվի անվճար ուսուցման  կենտրոնները պարբերաբար իրենց ուսուցիչների համար կազմակերպում են որակավորման բարձրացման կուրսեր: Անցած տարի  Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտից հրավիրել էինք 4 առաջատար մասնագետների, որոնք անցկացրեցին այդ դասընթացները, ինչպես նաև`  այցեր եղան ՀՀ մարզերում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ:

 

-  Ինչպես գիտենք Ձեր կենտրոններում անցկացվելու են հատուկ մեկամսյա վճարովի դասընթացներ մեր այն հայրենակիցների համար, որոնք ցանկանում են մեկնել աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն: Կոնկրետ ի՞նչ դասընթացի մասին է խոսքը:

 


-ՌԴ  ԴՄԾ  (Դաշնային միգրացիոն ծառայություն) նոր օրենքի համաձայն յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու համար ժամանակավոր բնակության, աշխատանքի իրավունք ստանալու համար    պարտադիր պայման է հանդիսանում հանձնել քննություն: Կենտրոնի մասնագետները ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների համար կազմակերպում են նախապատրաստական դասընթացներ: Դասընթացները տևում են 1 ամիս, այնուհետև  համապատասխան փաստաթուղթ ստանալու համար պետք է հանձնեն քննություն: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի ողջ տարածքում  գործող  Ռուսաց լեզվի անվճար ուսուցման  կենտրոններում :

 

-Իսկ ինչպե՞ս կարող են ցանկացողները դիմել Ձեզ:


-Դասընթացները սկսվելու են սեպտեմբերից: Արդեն  ունենք հերթագրված 100-ից ավել դիմորդ: Դիմումները ներկայացնելու համար անհրաժեշտ է անձնագրով ներկայանալ մեր կենտրոններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (093)  153 222 և (010) 534 838 կամ գրել  [email protected] էլեկտրոնային հասցեին:


-Խոսենք նաև ապագա պլանների մասին:

 

-ԱՊՀ երկրների երիտասարդական միության   և Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի միջև  կնքված համաձայնագրի շնորհիվ սեպտեմբեր ամսվա վերջին ակնկալվում է որակավորման բարձրացման հերթական փուլը, որին կմասնակցեն 500 ռուսաց լեզվի և գրականության մասնագետներ:


Պետք է նշեմ նաև, որ մեր կենտրոնների թիվն այս տարի կավելանա, քանի որ հատկապես ՀՀ մարզերում շատ են այս դասընթացներին մասնակցել ցանկացողները: Նախորդ եռամսյակին ունեցել ենք 8000 շրջանավարտ,  այժմ մեզ դիմորդների թիվը հասել է 15000-ի:Հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, հավաքագրվում են մասնակիցների դիումները, տվյալները,որպեսզի սեպտեմբերի 22-ից ՀՀ-ում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններում տրվի այս փուլի՝ եռամսյակի, մեկնարկը:

 

 


Հարցազրույցը՝ Դուսյա Ղազարյանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում