ՙՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ՚-Ը ԸՆՏՐՈՒՄ Է... ՍՊԻԴՈՎ ՎԱՐԱԿԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՙՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ՚-Ը ԸՆՏՐՈՒՄ Է... ՍՊԻԴՈՎ ՎԱՐԱԿԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է, ՙՀամասեռամոլության լոբբիստներն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի՚ դատական հայցերի շարանում դրանցից երկուսը պատկանում են ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ին: Այն, որ տվյալ ՀԿ-ի գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց համասեռամոլության շահերի լոբբինգն է, կասկած չի հարուցում: Բավական է դիտարկել բոլոր մարզերով անցկացված` համասեռամոլների ՙիրավունքներին՚ նվիրված հանդիպում-սեմինարները, համասեռամոլների ՙիրավունքներին՚ նվիրված հաստափոր ուսումնասիրությունները... Դե, իսկ ՀԿ-ի բլոգում առկա` համասեռամոլների պաշտպանությանը նվիրված նյութերն այնքան շատ են, որ ոչ թե ուսումնասիրելուց, այլ սոսկ պատճենահանելուց են մարդու թեւերը թուլանում: ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴՆ Է
Այժմ կանգ չենք առնի այն իրողությունը հաստատելու վրա, որ ՙՆոր սերունդը՚ համասեռամոլության լոբբիստ կազմակերպություն է: Ընդամենը կնշենք, որ ՙԵվրոպական գեյ-արժեքները՚ պաշտպանելու գործում հայրենական գենդերաստները եվրոպացիներից ահագին առաջ են անցել: Այսպես, Հունաստանում Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ ՙԱզգային ճակատ՚ կուսակցությունը պատրաստել էր Կոնչիտայի նկարով եւ ՙԲավ են փրչոտները՚ մակագրությամբ պաստառներ, ու այդ` Եվրամիության անդամ երկրում ոչ ոք հիսթերիա չսարքեց, այդ կուսակցությանն անպատվելու արշավ չկազմակերպեց, անպատվողների պորտը տեղը դնողներին էլ դատի չտվեց:
Բայց վերադառնանք մեր ուսումնասիրության օբյեկտին: Ժամանակին այն կոչվում էր ՙՆոր սերունդ՚ մանկապատանեկան եւ երիտասարդական ՀԿ, ու անչափահասների հետ կապված ծրագրերը միշտ էլ եղել են գործունեության բաղկացուցիչ կարեւորագույն մասը: Այդ հետո արդեն ՀԿ-ն վերանվանվեց ՙՆոր սերունդ՚ մարդասիրական կազմակերպություն: Եվ անդրադառնանք հենց այդ կազմակերպության ՙՏղաները դառնում եմ առաջնորդ՚ ծրագրին: Ըստ հենց ՀԿ-ի բլոգում առկա տեղեկատվության` տվյալ ՀԿ-ն ՙԱՄՆ խաղաղության կորպուսի հետ սերտ համագործակցության արդյունքում, 2003 թվականից նախաձեռնեց մի ծրագիր, որը նպատակաուղղված էր ներգրավել ՀՀ բոլոր տարածաշրջանների երիտասարդ սերունդը` զարկ տալով թե համայնքների եւ թե տվյալ պատանիների ու երիտասարդների սոցիալական եւ անհատական զարգացմանը:
Ծրագիրն անվանվեց ՙՏղաները դառնում են առաջնորդ՚ առաջնորդության զարգացման դպրոց (BRO), որը առաջին իսկ տարում ֆինանսավորվեց Կրթությամբ զարգացման ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆոնդերի հաշվին՚:
ՀԿ-ն խոստովանում է, որ ծրագիրը ՙդարձավ ՀԿ-ի ռազմավարական ուղղություններից մեկը. ՙՆոր սերունդը՚ որդեգրեց պատանիներին առաջնորդական եւ ժողովրդավար հոգով դաստիարակելու մեծ պատասխանատվությունը` յուրաքանչյուր տարի BRO-ի շրջանակներում կրթելով 60-100 հայ պատանի/երիտասարդի եւ 10-30 երիտասարդ, որոնք հանդիսացել են ծրագրի փորձագետ ուսուցանողներ՚: Եվ ովքեր են ներգրավված` 13-20 տարեկան հայ պատանիները` որպես մասնակիցներ եւ 20-30 տարեկան երիտասարդները` որպես ուսուցանողներ: Ընդամենը մեջբերենք, թե ինչ են այդտեղ սովորեցնում, այս տարվա հայտադիմումի ձեւից. ՙԾրագրի նպատակն է ինքնադրսեւորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի եւ հասարակական ակտիվ վարքագծի ձեւավորմանը:
Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային եւ սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական եւ գործնական պարապմունքներ եւ այլ միջոցառումներ: Ընդամենը 5 օր տեւողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլեւ շատ բան իմանալ Հայաստանի մասին՚: Իսկ թե ինչ կստացվի ՙխաղաղապահ կրթության՚, ՙգենդերային եւ սեռական դաստիարակության՚ արդյունքում, կարելի է պատկերացնել` դատելով ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի սեւեռվածությունից` համասեռամոլների շահերի եւ իրավունքների պաշտպանության վրա: Պարզ է, որ ելքում կստացվի պատանի պացիֆիստ-գենդերաստ, ում ուղեղը, ըստ ամենայնի, կմտցնեն, որ տարատեսակ կոնչիտաները նույնպիսի մարդ են, ինչպիսին ինքն է, որ ՙկարմիր խնձորի՚ եւ ավանդական բարոյականության այլ չափանիշները միջնադարյան հետամնացություն են, որ թուրքին ու ազերիին չպետք է դիտարկել որպես թշնամի...
Լավ, առհասարակ այդ կառույցին կարելի± է մոտիկ թողնել անչափահասներին: Ի դեպ, Գյումրիում տեղական հեռուստատեսությամբ հեռարձակվել է սրանց ՙդատախաղը՚, որի ժամանակ քննարկում էին, թե պատանեկության օրոք հոր կողմից պղծված ուսանողի ինքնասպանության մեջ մեղավորը մանկապիղծ-արնապիղծ հա±յրն է, թե, այնուամենայնիվ, ՙոչ տոլերանտ՚ շրջապատը:
ՍՊԻԴԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԴԻՄԱԿԻ ՆԵՐՔՈ
ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի գործունեության զգալի մասը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին` սեմինարների, դասընթացների, փողոցային միջոցառումների, ուսումնական նյութերի լույսընծայման տեսքով: Առաջին հայացքից դրական նպատակ է, եւ հենց այդ սեմինարների համար էլ ՙՆոր սերունդը՚ Սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից ստացել է շնորհակալագրեր, արժանացել տարվա լավագույն երիտասարդական կազմակերպության տիտղոսի: Մի կողմ թողնենք այն, որ նախարարությունը խրախուսել է մի ՀԿ-ի, որը ջանքերի առյուծի բաժինը գործադրում է համասեռամոլության լոբբինգի ասպարեզում, եւ անդրադառնանք հենց ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ոլորտին:
Եվ ահա ՀԿ-ի բլոգում հայտնաբերում ենք ռուսալեզու մի փաստաթուղթ-ռազմավարություն, որը կոչվում է ՙ10 պատճառ, թե ինչու ՄԻԱՎ/ՁԻԱՀ ինֆեկցիայի փոխանցման կամ վարակելու վտանգին ենթարկելու քրեականացումը վնաս է հասցնում կանանց՚: Ճիշտն ասած, սկզբում սեփական աչքերին չհավատացինք, քանզի ցանկացած նորմալ քրեական օրենսգրքում ՍՊԻԴ-ով կամ վեներական որեւէ հիվանդությամբ վարակվածի կողմից այլոց գիտակցաբար վարակվելու ռիսկին ենթարկելը հանգեցնում է բավականին խիստ քրեական պատասխանատվության: Իսկ այդ ռազմավարությունում ՙհիմնավորում՚ են, թե ՍՊԻԴ-ով վարակելը պետք է ապաքրեականացնել, որպեսզի հանկարծ չտուժեն կանանց իրավունքների այն տարատեսակները, որոնք մոգոնված են ֆեմինիստուհիների կողմից: Եվ այդ փաստաթողթին զորակցող տարատեսակ միջազգային կառույցների լոգոտիպերը զբաղեցնում են գրեթե մեկ էջ:
Ահա թե ինչ հեռահար նպատակներով են ՙքեռի Սեմը՚ եւ գրանտատու այլ ՙբարի քեռիները՚ առատորեն ֆինանսավորում տարբեր ՀԿ-ներին` իբր թե մահացու հիվանդության` ՍՊԻԴ-ի դեմ պայքարելու նպատակով: Ստացվում է, որ քայլ առ քայլ դա հանգեցնում է նրան, որպեսզի անցկացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնց հետեւանքով արդեն ՍՊԻԴ-ի դեմ պայքարը պետք է հանգի իր հակապատկերին` ՍՊԻԴ-ով վարակելու ազատության: Այսինքն` ցեղասպանությունների անաղմուկ եւ անվրեպ գործիքի:
Տիրապետո±ւմ են արդյոք ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի երիտասարդ ղեկավարներն ու ակտիվիստները, այդ թվում ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, մեզ դատի տված Արման Սահակյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Հովհաննես Մկրտչյանը, ռուսաց լեզվին այն չափով, որ հասկանան թեկուզեւ այդ փաստաթղթի ողջ ահավորությունը: Դատելով սոցցանցերում առկա նրանց անձնական էջերից` այո, բավարար չափով ռուսաց լեզվին տիրապետում են: Նաեւ նույն սոցցանցերում մեկնաբանություններով լավ էլ բլբլում են անգլերեն, հետեւաբար ի վիճակի են հասկանալ եւ անգլալեզու էլ ավելի ահավոր փաստաթղթերը, որոնք կարելի է ներբեռնել հենց իրենց իսկ կազմակերպության համացանցային ռեսուրսներից:
Ուրեմն` ինչ... Արդյոք ժամանակը չէ, որ այդ կառույցի գործունեությունը դառնա իրավապահ մարմինների մանրազնին ուսումնասիրության առարկա, իսկ կառույցի գործունեությունը իսպառ արգելվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

