ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ
Արխիվ 12-16ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ
Արեւմուտքի գրանտներով բոլ-բոլ սնվող ու արեւմուտքի պատվերները ճշտապահորեն կատարող Արթուր Սաքունցը եւ Գայանե Առուստամյանը Թուրքիան իրենց համար ջրի ճանապարհ են սարքել, ընդ որում ինչպես երեւում է, Թուրքիայում իրենց բավականին երջանիկ են զգում: Ավելին, Գայանե Առուստամյանը սուրճ է խմում այնպիսի բաժակից, որի վրա պատկերված է Թուրքիայի պետական խորհրդանիշը: Ավելին, Առուստամյանը պարզապես հրճվանքով է նայում այդ բաժակին: Հավանաբար իր համար ոչ մի նշանակություն չունի, որ հենց այդ խորհրդանիշի ներքո էին կոտորում եւ աքսորում միլիոնավոր հայերի 100 տարի առաջ: Իսկ այսօր այդ նույն խորհրդանիշի ներքո Հայաստանը ենթարկվում է շրջափակման, իսկ Արցախը, որտեղ են ի դեպ Գ.
Առուստամյանի արմատները, փորձում են հանձնել Ադրբեջանին: Այսքանից հետո Գ. Առուստամյանը կարող է լիարժեք իրեն համարել Թուրքիայի դեսպանը Հայաստանում: Ի դեպ նշենք, որ Գայանե Առուստամյանի անունը ֆիքսվել է Կոնչիտայի վկաների անվանացանկում, ավելին, նա դատի է տվել «Իրավունք» թերթին, որի համար թերթն իրենից շնորհակալ է: Այս կապակցությամբ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ասաց. «Եթե մեզ դատի են տալիս Կոնչիտայի պաշտպանները եւ թուրքական դրոշով բաժակներից սուրճ խմողներն ու դրանով զմայլվողները, ուրեմն թերթը ճիշտ ուղու վրա է»:

