ՀՀ վարչապետը Արթուր Առաքելյանին. «ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետը Արթուր Առաքելյանին. «ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆ
ԱՅԴՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»
Այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշում, ըստ որի, 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխող մեքենաները պետք է մուծեն 10 000 դրամի չափով տուրք։ Հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հետաքրքրվեց. «Ինչի՞ համար է այդ 10 000 դրամ տուրքը»։ Իսկ փոխնախարարը փորձեց հակադարձել. «Չեմ կարծում, որ սա լրացուցիչ բեռ կլինի, այն նվազագույն տուրքն է տարածաշրջանում»։ Չուշացավ նաեւ ՀՀ վարչապետի նկատողությունը. «Ձեր կարծիքն այդքան էլ կարեւոր չէ, ինչո՞ւ 10 հազար, 20 հազար սահմանեք, որ ավելի շատ գումար բյուջե գնա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

