ԳԱՅԼԵՐ ՈՐՍՈՂՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 20 ՄԻԼԻՈՆ
Արխիվ 12-16ԳԱՅԼԵՐ ՈՐՍՈՂՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 20 ՄԻԼԻՈՆ
Այսօր կառավարության ընդունած որոշման համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պահուստային ֆոնդից պատրաստվում է 20 միլիոն դրամ տրամադրել գայլեր որսացողներին: Այնուամենայնիվ, հարցը կարեւորելով կառավարության ներկայացուցիչները խնդրեցին երկու օր ժամանակ քննարկելու համար` գտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող է այդ գումարը տրամադրել իր բյուջեից, առանց պահուստային ֆոնդին ձեռք տալու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

