«ԱՍՏՂԻԿՆԵՐԸ» ՍՈՎՈՐ ԵՆ ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ «ՄԿԱՆ ԾԱԿԸ ՏԱՍԸ ԹՈՒՄԱՆՈՎ ԱՌՆԵԼ»

Արխիվ 12-16

«ԱՍՏՂԻԿՆԵՐԸ» ՍՈՎՈՐ ԵՆ ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ

«ՄԿԱՆ ԾԱԿԸ ՏԱՍԸ ԹՈՒՄԱՆՈՎ ԱՌՆԵԼ»


Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնությանը` սահմանապահներին հեռադիտակներ եւ տեխնիկական միջոցներ տրամադրելուն, քիչ-քիչ միանում են նաեւ հայտնի մարդիկ: Չնայած, ոմանք էլ հակաբանակային իրենց գրառումներով ու հոդվածներով առիթը բաց չեն թողնում նրանց սեւացնելու: Վերջինը թիրախում հայտնվեց հաղորդավարուհի, դերասանուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նազենիի դեպքում բանը հասավ այնտեղ, որ նրան մեծ չարագործ դարձրին, ինչ է թե միացել է ակցիային, բայց ոչ թե ակցիայի մասնակցությունն էր հերթական հարձակման պատճառը, այլ այն, որ մատնացույց էին անում, թե դերասանուհին ակցիային միանալուց առաջ, նախ թող մաքրի իր շրջապատը աղանդավոր գործընկերներից ու մտերիմ մի քանի հայտնի ընկերներից: Բայց սա որեւէ կապ չունի թեմայի հետ: Ուշագրավ էր այն, որ նման իրավիճակում այդ ընկեր «աստղիկներից» եւ ոչ ոք չշտապեց պաշտպանել նրան ու թիկունք չկանգնեց իրենց խիզախ ընկերուհուն:

Ինչ խոսք, Նազենին միշտ էլ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ ու առաջամարտիկի բնավորությամբ, ու սա առաջին դեպքը չէ, որ նման հարձակում է սկսվում նրա դեմ, նույն կերպ արձագանք ստացավ նաեւ ամիսներ առաջ Նազենիի` գենդերների դեմ արտահայտվելը: Ի դեպ, այդ ժամանակ էլ ոչ ոք նախահարձակ չեղավ պաշտպանելու Նազենիին: Կարելի էր արջի ընկերություն չանել ու ընկերոջը չթողնել կես ճանապարհին: Բայց գերադասեցին գերադասել ջայլամի քաղաքականություն վարելը:
Թեպետ զարմանալի չէ մեր «աստղիկների» նման պահվածքը. «Իրավունքը» այդ դառը փորձն ունի, բազմիցս է նման դեպքերի ժամանակ թիկունք կանգնել` պաշտպանելով  շատ «աստղիկների», ու երբ բանը հասել է «դիվան բաշուն»` դատարան, այդ ժամանակ ձեռքները լվացել ու «մկան ծակը տասը թումանով առել են» եւ երկար ապաստանել այդտեղ, մինչեւ անցնի վտանգը: Այդ պահվածքը հասկանալի է, վերջիններս զերծ են մնում գլխացավանքից, բայց մոռանում են, որ լավ էր, երբ իրենց դժվարին պահին ձեռք մեկնող ու պաշտպանող կար:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում