Նոր սկանդալ է հասունանում թատերական դաշտում: Այս անգամ սկանդալի կիզակետը մայր թատրոնն է` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Զարմանալիորեն, ոչ թե կոնֆլիկտն իրականացվում է դերասանների շրջանում, ինչպես սովարաբար, այլ` թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ու կադրերի բաժնի պետ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ միջեւ:
Վ. Մովսիսյանը տնօրենին մեդադրում է անօրենության մեջ` կեղծ աշխատակիցներ ձեւակերպելու, ովքեր իրականում գոյություն չունեն, սակայն նրանց աշխատավարձերը դուրս են գրվում: Այսինքn` ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնին տասը տարվա հասցված վնասը կազմում է մոտ 14 մլն դրամ: Իսկ տնօրենն էլ իր հերթին կադրերի բաժնի պետին մեղադրում է ստախոսության մեջ, թեպետ շեշտելով, որ նա լավ աշխատող է: Ի դեպ, ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնում իր դեմ ստորագրահավաք են սկսել, որի գլխավոր մեղավորն ու շահագրգիռ անձը նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ է, քանի որ Վ. Մովսիsյանի խոսքերով` դերասանը եւս ուղիղ կապ ունի իր բարձրացրած խնդրի հետ: Երբ ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել վաստակավոր արտիստի հետ, վերջինս նախ փորձեց պարզել, թե ինքն ի±նչ կապ ունի այդ ամենի հետ. - Հա, բայց ես ի±նչ կապ ունեմ այդ ամենի հետ: - Պարոն Մարության, Վ. Մովսիսյանն ասում է, որ Դուք ուղիղ կապ ունեք այդ ամենի հետ, ինչի համար էլ ստորագրահավաք եք կազմակերպել թատրոնում: - Ստորագրահավաք ենք կազմակերպել, ես տեղյակ չեմ: Ես հիմա Բրեստում եմ, մեկնել եմ փառատոնի... Եվ այստեղ, ցավոք, դերասանի հետ կապն ընդհատվեց: ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանի հետ, սակայն պարզվեց, որ նա նույնպես մեկնել է Բրեստ` փառատոնի: Հուսանք, նրանց վերադարձից հետո կհասկանանք, թե այս խմորը դեռ որքան ջուր կվերցնի եւ ինչ զարգացումներ կունենա: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ