ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ է ՄՏԱԴԻՐ ՓԱԽՑՆԵԼ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ
Օրերս երգիչ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ իր երկրպագուների դատին հանձնեց ՙԴու իմն ես՚ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: ՙԻրավունքի՚ հետ զրույցում Սարգիսը պատմեց իր ուրախ, պարային, աշխույժ եւ հետաքրքիր տեսահոլովակի մասին.
ՙԵրգի հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը: Գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ ձայնագրությունը կատարել է Հարություն Հարությունյանը: Երաժշտության մեջ հնչում է սոլո կիթառ, որը նվագում է Կարո Սարաֆյանը, իսկ կլարնետը նվագում է Հրանտոն: Տեսահոլովակի ոճաբանը Արսեն Աղամիրյանն է: Այս անգամ եւս համագործակցեցի ՙԱմարասի՚ հետ: Պարը բեմադրեց Վիկա Մարտիրոսյանը: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց ՙԱմարաս՚ պարային համույթից է` Ինգան՚,- պատմեց Սարգիսը: Ապա պարզաբանեց, որ երգն ունի երկու տեսահոլովակ. ՙԱյս երգի տեսահոլովակն ի սկզբանե նկարահանել էր մեկ այլ ռեժիսոր, բայց այն ինձ դուր չեկավ, եւ որոշեցի, որ պետք է նորից նկարահանել: Դիմեցի Արամայիս Հայրապետյանին, եւ միասին ստացանք այն, ինչ այսօր տեսնում ենք: Տեսահոլովակը նկարահանել ենք ավազի հանքերում՚: Խոսելով տեսահոլովակի նկարահանման դժվարությունների մասին Սարգիսն ասաց հետեւյալը. ՙԴժվարություններ գրեթե չեն եղել, միայն քամին էր խանգարում: Մի բան միայն չէր ստացվում, որը հիմա ժպիտով ենք հիշում. Իռային` տեսահոլովակի գլխավոր դերակատարին, մեքենայի բեռնախցիկում տեղավորելը: Բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել՚: Երբ ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե արդյոք երգիչն իրական կյանքում է±լ կփախցնի սիրած աղջկան, Սարգիսն ասաց. ՙԵթե շատ սիրեմ, չի բացառվում, որ կդիմեմ նման քայլի: Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորը սցենարը գրել է իմ բնավորությանը համապատասխան՚: