ՙՙՀՀ-ՈՒՄ ԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՙՀՀ-ՈՒՄ ԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚


ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ ուսումնասիրություններ է կատարել Էմո ենթամշակույթի անդամների մասին, եւ ուսումնասիրության արդյունքում պարզել, որ այսօրվա դեռահասները ծնողների կողմից վերահսկողության տակ չեն, ինչպես որ հարկն է: Մեզ հետ զրույցում խոսելով էմոների տարածման մասին` պարոն Ամարյանն ասաց.
-Էմոները վերջերս կարծես ակտիվացել են, հիմնականում ՙՄալիբու՚ սրճարանի մոտ գտնվող այգում են հավաքվում: Այդ առումով, բազմաթիվ ուսումնասիրության արդյունքում, եկել եմ այն եզրակացության, որ այսօրվա դեռահասները չափից դուրս ինքնուրույն են, եւ ոչ մի ծնող չի վերահսկում երեխաներին` ինչպես որ հարկն է: Արդյունքում դեռահասները հեշտությամբ դառնում են Էմոներ, եւ եթե ինքնասպան չեն լինում, ապա ինքնասպանության փորձեր հաստատ անում են: Ցավալին այն է, որ Հայաստանում էմո երիտասարդական ենթամշակույթի ներկայացուցիչների գործած ինքնասպանությունները չեն բացահայտվում: Այսինքն, եթե էմոյականը ինքնասպանություն է գործել, ոստիկանությունը չի ասում, որ իրեն դրդել են, սակայն էդ շարժման մեջ մտնող երեխային արդեն դրդում են, նրան ինքնասպանության օր, նույնիսկ ժամ են ասում, այսինքն` մարդկանց զոմբիացնում են:
Թե որքան էմոներ կան այս պահին Հայաստանում, պարոն Ամարյանը հետեւյալ պատասխանը տվեց.
- Հստակ ասել, թե որքան` դժվար է, բայց հաշվի առնելով դեռահասների շրջանում ինքնասպանությունների թվի շատացումը` մոտավորապես հազարից ավելի: Էմո ենթամշակույթի անդամներն այն պատանիներն են, որոնք միայնակ են, ծնողական ուշադրությունից դուրս են մնացել: Երեխան իրեն մենակ զգալով` ընկնում է մի այլ` փոքր միջավայր, որտեղ հավաքվում են իր նմանները` միայնակները: Նրանք վախենում են մահից, բայց միաժամանակ այն գրավում է նրանց, որովհետեւ մտածում են, որ մահը կարող է փրկություն լինել միայնությունից եւ ցավից, որը զգում է յուրաքանչյուր էմո այս աշխարհում:  Բայց էդ խմբավորման մեջ մի այսպիսի բան կա. բոլորը` որպես ՙբունտ՚, մինչեւ 17 տարեկանը պիտի կատարեն ինքնասպանության փորձ: Դա ոչ թե թեթեւ բան պետք է լինի, այլ լուրջ փորձ. կփրկենª կփրկեն, չէª ուրեմն կմահանա: Այսինքն, եթե էմո են, ապա պետք անպայման ինքնասպանություն գործեն: Էմո դառնալու հիմնական տարիքը 13-14 տարեկանն է: Էմոները տարբերվում են ինքնարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում:
Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները:
Էմոները հագնում են սեւ ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին եւ ամենուր:
Կենտրոնի տնօրենի խոսքով` այսօր ՀՀ-ում կան նաեւ քայքայիչ աղանդներ, որոնք եւս մարդկանց դրդում են ինքնասպանության կամ, համենայնդեպս, հասցնում նման վիճակի.
- Աղանդավորական կառույցների մեծամասնության անդամները տեւական ժամանակ այցելելով իրենց հավաքներինª ստանում են հոգեկան խանգարում: Ավելինª այս պահին Հայաստանում կան գործող աղանդավորական կառույցներ` խարիզմատիկ կամ հոգեգալուստական, որտեղ քարոզվում է հենց ինքնասպանությունը: Նման աղանդների մեջ է մտնում նաեւ ՙԽորանը՚:
Անդրադառնալով Հայաստանում գործող աղանդների տարածմանը` մեր զրուցակիցը մասնավորապես նշեց.
- Որքան էլ, որ զարմանալի է, վերջին շրջանում նոր աղանդ չի հայտնաբերվել Հայաստանում, իսկ ՙԿյանքի խոսքը՚ առհասարակ լուծարվել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում