ԱՐԱՐԱՏՅԱՆ ՙԽՈՒԺԱՆ՚ ԿՌՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐԱՐԱՏՅԱՆ ՙԽՈՒԺԱՆ՚ ԿՌՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին ատյանի դատարանի դատավճռովª խուլիգանություն կատարելու համար մեղադրվող երիտասարդները ՙերջանկացվել՚ էին համեմատաբար մեղմ պատիժներով: Վերադաս դատարանը, իհարկե, կարող է չհամաձայնել նշանակված պատիժների չափի հետ, սակայն, կարծում եմ, էականը դա չէ. խնդիրն այն է, որ այդ երիտասարդներից յուրաքանչյուրը հետագայում կարող է մեղադրվել ավելի ծանր հանցագործության համար, եթե ոստիկանությունը ցանկանա կամ կարողանա բացահայտել դանակահարողին...ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՙԽԱՌԸ-ԽՇՏԻԿ՚ ՆՍՏԱՐԱՆ
Եթե որեւէ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես ՙբոչկա եմ գլորում՚ Արարատի մարզի ոստիկանների վրա, ապա դա ճիշտ տպավորություն է: Կարող եմ միայն հավելել, որ ՙբոչկան՚ ինձ տրամադրել էր... դատարանը: Սակայն մինչեւ դրան անցնելըª ծանոթանանք մեղադրական եզրակացությանը եւ ՙհետազոտենք՚ մեղադրյալների նստարանը:
Ըստ մեղադրականիª ՙԿարեն Սաֆարյանը, Ռուբեն Ավետիսյանը, Գոռ Պետրոսյանը, Հայկ Կարապետյանը, Լեւոն Նիկողոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ... երեք ավտոմեքենաներով` սեւ գույնի ՙՄերսեդես՚, սպիտակ գույնի ՙՆիվա՚ ու սպիտակ գույնի ՙՎԱԶ 2107՚, գնացել են Վեդի քաղաքի Անդրանիկավան թաղամաս` Սարգսյանների տան մոտ, որտեղ շրջապատում իրենց անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքից դրդված, հայհոյանքներով փողոց են կանչել վերջիններիս, առանց որեւէ բացատրության կամ պարզաբանման, խուլիգանական մղումներով, ոտնահարելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սկսել են ծեծի ենթարկել եղբայրներ Վարուժ եւ Վահան Սարգսյաններին, հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ են տվել, փողոցում խառնաշփոթ, իրարանցում ստեղծել, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն է` Կարեն Սաֆարյանը, Ռուբեն Ավետիսյանը, Լեւոն Նիկողոսյանը, ժորա Կարապետյանը, Հայկ Կարապետյանը, Գոռ Պետրոսյանը քարեր են նետել դեպքի վայրում գտնվող անձանց ուղղությամբ, որից մեկը դիպել է դեպքի վայրում գտնվող տուժող Անահիտ Սարգսյանին, որպիսի դիտավորյալ գործողությունները շարունակել են շուրջ 10 րոպե:
Դեպքի ընթացքում հակառակորդ կողմի գործողությունների հետեւանքով ամբաստանյալ Կարեն Սաֆարյանին դանակով պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող, ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ, ամբաստանյալ Լեւոն Նիկողոսյանին դանակով պատճառվել է առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով, իսկ դատապարտյալ Ժորա Կարապետյանին նույնպես դանակով պատճառվել է առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով՚:
Այսպիսով արդեն պարզ դարձավ, որ մեղադրյալների նստարանին կողք կողքի նստած էին կռվում ՙշահածներն՚ ու տուժածը, իսկ քարկոծումից տուժած Անահիտ Սարգսյանը...
ՙԵՍ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԵՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ...՚
Դժվար է ասել, թե ավտոմեքենաների գույնը ապացուցողական ինչպիսի նշանակություն կարող էր ունենալ քրեական գործում, եթե նշված չեն այդ ավտոմեքենաների պետհամարանիշներն ու այն անձինք, ովքեր եղել էին դրանց ղեկերին: Այս հանգամանքը կարելի է վերագրել իրավապահների թերի աշխատանքին, սակայն ծանրանալ դրա վրա չաժե, քանի որ գործում կա շատ ավելի ՙծանրակշիռ՚ թերություն. քննչական մարմինները չէին կարողացել դատաքննությանը պատշաճ նախապատրատել տուժող Ա. Սարգսյանին:
Դատական ակտից. ՙՏուժող Անահիտ Սարգսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում, 2012թ. սեպտեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում դաշտից հոգնած տուն է վերադարձել եւ փողոցում իրենց դռան առջեւ ուշագնաց է եղել: Իրենց տան դիմաց որեւէ կռիվ չի եղել, եւ իրեն որեւէ մեկը քարով չի հարվածել...՚:
Դատարանում տիկին Անահիտին ցույց էին տվել իր կողմից նախաքննությամբ տրված ցուցմունքները, ըստ որի` ՙՆետված քարերից մեկը դիպել է իմ կրծքավանդակին, որի հետեւանքով ես կորցրել եմ գիտակցությունս, իսկ երբ ուշքի եմ եկել, տեսել եմ, որ գտնվում եմ տանը եւ քիչ հետո շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխել են հիվանդանոց...՚: Տուժող Անահիտ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը նման ցուցմունք չի տվել, եւ դատական նիստում իրեն ցույց տված ցուցմունքների արձանագրություններում առկա ստորագրություններն իրենը չեն...
ԻՆՉ ԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ
Գործը քննելիս դատարանն իրավասու չէ դուրս գալ ներկայացված մեղադրանքի սահմաններից: Հետեւաբար, դատարանը գործնականորեն անկարող է վերացնել նախաքննության թերությունները եւ կանգնած է երկընտրանքի առջեւ. ո±ւմ հավատալ: Հավատացել էր, իհարկե, մեղադրող կողմին: Կներեքª մեղադրողին, քանի որ տուժողը նույնպես համարվում է մեղադրող կողմի ներկայացուցիչ, բայց դատարանը նրան չէր հավատացել:
Մինչեւ դատական վերջնական ակտի կայացումը ինձ մնում է գրել, որ այս գործով մեկ մեղադրյալ արդարացվեց, մեկը դատապարտվեց 9-ամսյա ազատազրկման, մնացածի վրա տարածվեց համաներման ակտը:
Հա, քիչ էր մնացել մոռանայի. ներկայացված դեպքի վերաբերյալ ոստիկանության կողմից կայացված առաջին որոշման համաձայնª ՙՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքում (ավագ քննիչ Է. Խաչիկյան) 2012 թվականի սեպտեմբերի 02-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 26112612 քրեական գործը` անհայտ անձի կողմից Կարեն Սաֆարյանին կտրած, ծակած թափանցող վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՚:
Տղանե°ր, խելոք պահեք ձեզ. դանակահարության գործը փակված չէ...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

