ԵՎ ՆՈՐԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

ՙԻսլամական պետություն՚ ¥ԻՊ¤ խմբավորման դեմ մի իսկական ՙխաչակրաց արշավանք՚ սկսելու նպատակով կոալիցիա ստեղծելու համար պետքարտուղար Քերիի ՙուխտագնացությունը՚ բավականին հետաքրքիր ընթացք է ստացել: Նույն ԻՊ-ի ստեղծման ակունքներում կանգնած արաբական երկրներն ուրախությամբ համաձայնեցին մտնել կոալիցիայի կազմ, բայց ահա ավանդական դաշնակիցների հարցում Քերին դժվարությունների պակաս չունի:

ԻՍԿ ՈՎ Է ԻՊ-ԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ՏՎԵԼ

Անգամ Վաշինգտոնի ՙգրպանի շնիկի՚ բախտը վայելող` Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնն էր օրերս ուղիղ տեքստով հայտարարել, որ իրենք էլ, մյուս բոլորի նման, միանշանակ ողջունում են եւ ցանկացած բարոյական աջակցություն կցուցաբերեն ԱՄՆ-ին այս նոր պատերազմում, միայն թե Իրաք զորք չեն ուղարկի: Քեմերոնի այդ լացուկոծը կարելի է հասկանալ. Շոտլանդիան ուր որ է անկախության հանրաքվե է անելու, եւ եթե մինչ այդ Լոնդոնը հայտարարի, թե պատրաստվում է մտնել հերթական անհասկանալի ՙհակաահաբեկչական պատերազմի՚ մեջ, արդեն միանշանակ ստիպված է լինելու իր վերջին գաղութիª Շոտլանդիայի հետ գնալ ՙքաղաքակիրթ ապահարզանի՚: Չնայած, եթե կոալիցիային միանալու ցանկություն լիներ, Քեմերոնը կարող էր հանգիստ սպասել ու այդ մասին հայտարարել հանրաքվեից հետո, որին ընդամենը երկու օր է մնացել: Բայս Քերին էլ թարսի պես հենց այս օրերին է աջուձախ ընկած ռեալ դաշնակիցներ որոնում, իսկ ամենամերձավոր Լոնդոնի ՙատկազը՚ լավ առիթ է մյուսների համար, որ իրենք էլ եւս Վաշինգտոնին միայն բարոյական աջակցություն առաջարկեն:
Եվ ահա այս խառը օրերին ԻՊ-ի ղեկավարները որոշում են ամերիկյան լրագրողների գլխատումից հետո հերթական հրապարակային մահապատիժն իրականացնել, ընդ որում` այս անգամ արդեն բրիտանահպատակ դիմակավոր ահաբեկչի ձեռքով մորթելով նույնպես բրիտանահպատակ Դեւիդ Հեյնսին: Արդեն նույնիսկ ավելորդ է խոսել այն մասին, թե այդ ինչու է ԻՊ-ն ամերիկացիներին եւ բրիտանացիներին մորթում` ոչ միայն դրանից որեւէ օգուտ չունենալով, այլեւ այդ կերպ Վաշինգտոնին հնարավորություն տալով աշխարհով մեկ արդարացնել իր հերթական ՙհակաահաբեկչական պատերազմը՚: Եվ ոչ միայն արդարացնել, այլ նաեւ առաջ տանել կոալիցիայի ստեղծման գործը` հաշվի առնելով, որ բրիտանացուն մորթելուց հետո արդեն Քեմերոնին այլ ելք չէր մնում, քան հրապարակավ խոստանալª իր իսկ ձեռքերով բռնել եւ պատժել բրիտանահպատակ ՙդահճին՚:
ՙՏարօրինակ՚ է, բայց բրիտանացուն մորթելուց հետո ԻՊ-ն սկսեց նաեւ այստեղ-այնտեղ քիմիական զենք գործադրել: Թե դա ռազմական տեսանկյունից ինչ է տալիս այդ կառույցին, անգամ պատկերացնել հնարավոր չէ: Բայց ահա այդ քիմիական զենքը նույնպես Քերիի ձեռքին լավ հաղթաթուղթ է դարձել: Պատկերացրեքª սկսում է բանակցություններ ՙկոալիցացվող՚ երկրների հետ եւ հարցնումª չե±ք ուզում օգնել ձեռքները քիմիական զենք վերցրած ահաբեկիչների դեմ պայքարին, բա որ հետո այդ զենքը տեղափոխեն եվրոպական մայրաքաղաքներ, ի±նչ եք անելու: Ավելին. ակտիվորեն լուրեր են մտցնում շրջանառության մեջ, թե ԻՊ-ն Իրաքում կարող է եւ բակտերիոլոգիական, նույնիսկª միջուկային զենք ստեղծել, եւ ահա դրանից հետո կարո±ղ է որեւէ եվրոպական երկիր բացահայտորեն հրաժարվել կոալիցիայի մեջ մտնելուց: Իհարկեª ՙկոալիցացվողները՚ կարող են հարցնել, թե ԻՊ-ն այդ որտեղի±ց է քիմիական զենք ճարել: Սադամի դեմ պատերազմի օրերին ամերիկացիները տակնուվրա արեցին Իրաքը եւ ոչ մի քիմիական զենք էլ չգտան: Ասադի ողջ քիմիական զենքը ամերիկացիներն իրենց ձեռքով ոչնչացրեցին: Մնում է ենթադրել, որ այդ քիմիական զենքը ԻՊ-ն դրսից է ստացել: Կարելի է նաեւ կռահել, թե որտեղից` հաշվի առնելով, որ անցած տարի քիմիական զենք օգտագործեցին նաեւ Սիրիայում, իսկ Օբաման ջանքեր չէր խնայում դրա մեղքը Ասադի վրա գցելու համար: Դե, որպեսզի նման անհարմար հարցեր չմտնեն շրջանառության մեջ, Քերին ստիպված է առավելագույնս շտապելª չնայելով անգամ Լոնդոնի շոտլանդական խնդրին:

ԱՄՆ-Ի ԻՆՉԻՆ Է ՊԵՏՔ ԿՈԱԼԻՑԻԱՆ

Այսպիսովª մինչեւ իսկ նման ճնշումների միջոցով Քերին կոալիցիա կստեղծի: Կլինի± դա իսկական մարտական կոալիցիա, թե± անդամները հենց այնպես, ԱՄՆ-ի աչքի գրողը չդառնալու համար դրա մեջ կմտնեն: Այս հարցը էական է հետեւյալ նկատառումով. ԻՊ-ի` մոտ 20-30 հազարանոց բանակն իրենից բան չի ներկայացնում, առավել եւս, որ միայն Իրաքին հարակից Քուվեյթում ԱՄՆ-ն ունի մոտ 15 հազարանոց զորախումբ, որն արդեն իսկ բավարար է մի 2-3 ԻՊ ոչնչացնելու համար: Բայց ահա երեկ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը եւս մեկ անգամ փաստեց, թե ԻՊ-ի դեմ պատերազմ խաղալու իրական թիրախը որն է. ՙՄենք համարում ենք, որ ռեժիմը ¥Ասադի կառավարությունը-հեղ.¤ կորցրել է ամեն մի լեգիտիմություն, եւ չենք պատրաստվում կոորդինացնել մեր գործողությունները նրանց հետ՚: Իսկ այդ գործողությունների մեջ, ինչպես հայտնի է, մտնում են նաեւ ԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով Սիրիայի տարածքների օդային գրոհները, եւ կարելի է ենթադրել, որ ամերիկյան հարվածների թիրախներ ՙպատահաբար՚ կդառնան սիրիական զինված ուժերը, ինչը հնարավորություն կտա այդ երկրում գործող իսլամիստական խմբավորումներին, այդ թվումª նույն ԻՊ-ի գրոհայիններինª Ասադի հետ պատերազմը շրջել իրենց օգտին: Եվ որպես միջազգային նորմերի տեսանկյունից այդ ներխուժման հիմնավորում` տիկին Մարին ընդամենը նշում է, թե նախագահ Օբաման, որպես գերագույն գլխավոր հրամանատար, պարտավոր է ամերիկացիներին պաշտպանելու համար քայլերի դիմել, ինչը. ՙԱմրագրված է մեր սահմանադրությամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերով՚: Հասկանալի է, այս բացատրությամբ Պետքարտուղարությունը հեռու գնալ չի կարող. ի±նչ է, երկու ամերիկացիների մորթել են Իրաք ներխուժած ահաբեկիչները, եւ դա ԱՄՆ-ին իրավունք է տալիս Սիրիային հարվածե±լ: Այս հիմնավորմամբ հաստատ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վաշինգտոնին չի հաջողվի ՙդաբրո՚ ստանալ, եւ այդ տհաճություններից խուսափելու համար ԱՄՆ-ին պետք է ՄԱԿ-ը շրջանցել, որի փորձված տարբերակներից է կոալիցիայի միջոցով պատերազմ սկսելը:
Բայց այդ կոալիցիան մեկ այլ էական դեր էլ ունի: Անցած տարիներին Ասադը ցույց է տվել, որ երկիրը փրկելու համար պատրաստ է մինչեւ վերջ մարտնչել: Հասկանալի է հիմնականում Իրանի ռազմական աջակցությամբ: Իսկ վերջինիս թեեւ փորձեցին ներքաշել ԻՊ-ի դեմ պատերազմի մեջ ու դրանով կտրել Սիրիայից, սակայն Թեհրանը կարծես թե հստակ գիտակցում է, թե իրականում քամիները որ կողմից են փչում: Համենայնդեպս արդեն իսկ Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հստակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չկարողանալով հասնել իր նպատակներին` ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով, հիմա իր ծրագրերն առաջ տանելու համար, ՙկոալիցիա է ձեւավորում Սիրիայի դեմ՚: Ուստիեւ, ըստ Իրանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաիրիիª Իրանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարում անհնարին է: Բացատրությունը դիպուկ է. ՙՔանի որ Իրանն իրոք պայքարում է Իսլամական պետության դեմ, իսկ ԱՄՆ-ը կանգնած է այդ կազմակերպության ստեղծման ակունքներում՚: Իսկ դա նշանակում է, որ այն պահին, երբ ամերիկացիները սկսեն հարվածներ հասցնել Սիրիային, եւ վերջինս էլ պատասխանի, Թեհրանը միանշանակ կկանգնի Դամասկոսի կողքինª հստակ գիտակցելով, որ հաջորդ թիրախը հենց ինքն է լինելու: Իսկ ի±նչ ռեակցիա կդրսեւորեն Ռուսաստանը, Չինաստանը, եւ, վերջապես, ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիան, որը բավականին հաջող նավթագազային հարաբերություններ է ստեղծել ԻՊ-ի հետ: Կամ ի±նչ ծախսեր, ուժեր կպահանջի այդ պատերազմը, որը, ի վերջո, Երրորդ աշխարհամարտի վերածվելու լուրջ վտանգ է պարունակում, ինչի մասին մինչեւ իսկ Հռոմի պապն է խոսում: Այսինքնª ինչքանո±վ Վաշինգտոնը կկարողանա ստեղծվող կոալիցիայի վրա հույս դնել, նրանցից քանի±սն են պատրաստ ռեալ աջակցությանª հաշվի առնելով, որ ոչ թե ԻՊ-ի, այլ առնվազն Սիրիայի եւ Իրանի հետ կարող է կռվեն, ինչից մեկ տարի առաջ Գերմանիան եւ Բրիտանիան բացահայտորեն էին հրաժարվում: Կամ միգուցե ուկրաինական պատերազմն ազդե±լ է նրանց այդ տրամադրությունների վրա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանից կախված էլ ԱՄՆ-ը պետք է վերջնականապես կողմնորոշվի, թե առհասարակ իմաստ ունի± մեծ պատերազմ սկսել, որի դեպքում, վաղ թե ուշ, ստիպված է լինելու անձամբ գնալ ցամաքային գործողությունների:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում