ՈՒՈՐԼԻՔՆ ԷԼԻ ԻՐ 6 ԿԵՏԵՐՈՎ ՄԵՅԴԱՆ ԸՆԿԱՎ

Արխիվ 12-16

ՈՒՈՐԼԻՔՆ ԷԼԻ ԻՐ 6 ԿԵՏԵՐՈՎ ՄԵՅԴԱՆ ԸՆԿԱՎ


Այն, որ Իրաքում ՙԻսլամական պետություն՚ խմբավորման դեմ պատերազմի նպատակով ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում եւ դրանով կփորձի հարվածել Սիրիա-Իրան առանցքին, արդեն միանշանակ է: Այսինքնª մեր անմիջական հարեւան տարածաշրջանը վերադառնում է այն գերլարված իրավիճակին, որը կար անցած տարի մոտավորապես այս օրերին: Իրավիճակ, որի առնչությամբ շատերը նույնիսկ միացրել էին Երրորդ աշխարհամարտի սկիզբն ազդարարող ժամանակացույցը:

ԷՐԴՈՂԱՆԸª ՙԱԼ-ՔԱՅԻԴԱՅԻ՚ ԱՋԱԿՑԻ ԴԵՐՈՒՄ

Միգուցե Օբաման այն կարծիքին է, թե ռուսների նկատմամբ ներկայիս պատժամիջոցները Պուտինին կխանգարեն նախկին էֆեկտիվությամբ գործել սիրիական ուղղությամբ, միգուցե այլ հաշվարկներ են դրված Վաշինգտոնի գործողությունների հիմքում. դա ժամանակը ցույց կտա: Իսկ այս պահին գոնե մեզ համար էականն այն է, որ մի կողմիցª մեր անմիջական հարեւան տարածաշրջանը կանգնած է մի այնպիսի մեծ պայթյունի շեմին, որը հաստատ մեզ էլ կհասնի: Եվ երկրորդը. երբ Մերձավոր Արեւելքում ընթանում է ռուս-ամերիկյան գլոբալ բախում, ապա նորից ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրներից է դառնում ռուսներին այդ տարածաշրջանից կտրելը: Եվ քանի որ Սիրիա-Իրան առանցքի հետ Ռուսաստանի կապի ամենակարճ ուղիներն անցնում են հենց Հարավային Կովկասով, դժվար չէ ենթադրել, որ այդ ՙկոմունիկացիոն՚ բախումների հիմնական թատերաբեմի դերում էլի մենք ենք հայտնվելու:
Հասկանալի է նաեւ, որ այս հարցում ամերիկյան գրոհներն էլի հիմնվելու են երկու հայտնի եւ իրար հետ սերտորեն կապված առանցքների վրաª հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան թեմաների: Այս առումով նախ նկատենք, որ ՙԻսլամական պետության՚ դեմ կոալիցիային եւս Էրդողանը բացահայտորեն խուսափում է ռազմական աջակցություն ցուցաբերել: Դա, իհարկե, Վաշինգտոնի համար լուրջ գլխացավանք է, եւ այս առումով պատահական չեն այս օրերին ի հայտ եկած` ամերիկյան ծագման բացահայտումները: Խոսքը նախ Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հայտարարության մասին է, թե Թուրքիան անմիջականորեն աջակցել եւ աջակցում է ՙԱլ- Քայիդային՚ ու նրանից սերված այլ կառույցներին: Գրեթե միաժամանակ նաեւ The New York Times-ը սկսեց Անկարային մեղադրել, թե ՙԻսլամական պետությունը՚ Թուրքիայում մեծ թվով ջիհադականներ է հավաքագրել եւ հավաքագրում, մարզում եւ իրենց առջեւ լայնորեն բացված սահմաններից տեղափոխում ուր որ պետք է: Այսպիսովª Անկարայի գլխին սկսում է աստիճանաբար կուտակվել ահաբեկիչների հովանավորյալը հանդիսանալու մեղադրանքը, ինչը նշանակում է, որ կոալիցիային միանալ-չմիանալու հարցում Էրդողանն առանձնապես մանեւրելու տեղ չունի:
Բայց ահա հայ-թուրքական հաշտեցման հարցով Էրդողանի վրա նման գլոբալ ճնշումները միգուցե իմաստ էլ չունեն. եթե նույնիսկ սահմանները պաշտոնապես բացվեն, մեկ է, դրանք վերահսկվում են ռուսական ռազմաբազայի կողմից: Ասենքª Վաշինգտոնի խնդիրը նաեւ Մերձավոր Արեւելքում է հենց այդ բազան, որից ազատվելու համար պետք է նախ Ղարաբաղի հարցին ինչ-որ լուծում տալ, որից հետո հայ-թուրքական հաշտեցման հարցն էլ ինքն իրեն կլուծվի: Իսկ այդ ՙհամընդհանուր հաշտեցումից՚ հետո էլ ո±ւմ է պետք այդ ռազմաբազան: Սակայն այստեղ էլ կա մեկ այլ խնդիր. Հայաստանն ուր որ է Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը կստորագրի, որից հետո ռուսական ռազմաբազան մեր երկրից հանելու հարցն առհասարակ չի կարող առաջ գալ: Մնում է առավելագույնս արագացնել ղարաբաղյան թեման:

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՓՈՐՁ

Ամառային աննախադեպ ռազմական սրացումներից եւ այն ՌԴ նախագահ Պուտինի կողմից հանդարտեցնելուց հետո Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետքարտուղար Քերին վերստին ղարաբաղյան թեման առաջին պլան մղեց: Եվ ահա այդ գործընթացն ակտիվորեն փորձում է առաջ տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով այս օրերին, այն էլª առանց մյուս համանախագահների, Երեւանում է: Սա առնվազն տարօրինակ է նրանով, որ ներկայումս բանակցային գործընթացը Ֆրանսիայի վերահսկողության տակ է. նախագահների մակարդակով հաջորդ հանդիպումը նախատեսված է իրականացնել Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Բայց ահա, երբ Ուորլիքը առանց նույնիսկ ֆրանսիացի համանախագահի է փորձում Երեւանում ինչ-որ հարցեր առաջ տանել, դա արդեն վկայում է, թե իրականում Օլանդի առաքելությունն ինչ ծագումնաբանություն ունի:
Ընդ որումª Ուորլիքն առաջարկում է կտրուկ շրջադարձեր: ՙԵկել է ղարաբաղյան բանակցություններն այլ մակարդակով շարունակելու ժամանակը՚,- ասում է նա: Այդ ինչ նոր մակարդակի մասին է խոսքը, եթե մինչ այս բանակցություններն ընթացել են ամենաբարձր մակարդակներով, այսինքնª բացի Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ համանախագահող երկրների նախագահների մակարդակով: Դրանից վեր ի±նչ է պատկերացնում Ուորլիքը, երկնային ուժերի±ն է դիմելու: Թե± իր այդ ՙայլ մակարդակ՚ ասածը ենթադրում է գործընթացի կողմերի փոփոխություն, ինչը Ուորլիքը հաստատ կպատկերացնի ռուսներին դուրս թողնելու տեսքով:
Եվ անմիջապես էլ նա սկսում է որոշ փակագծեր բացել. ՙԱնհրաժեշտ է  սկսել նոր պաշտոնական բանակցություններ, այսինքն` կողմերը պետք է որոշեն դրանց ձեւաչափը, իսկ մենք պատրաստ ենք նրանց աջակցել՚: Պահո, բա մինչեւ հիմա այդ ինչո±վ էին զբաղված, եթե ոչ պաշտոնական բանակցություններով: Բանակցությունների սկզբից 20 տարի է անցել, ու հիմա նո±ր պետք է դրանց ձեւաչափը որոշել: Կամ այդ ի±նչ նոր ձեւաչափ է առաջարկում ամերիկյան համանախագահը, ըստ նրաª այդ ձեւաչափում ռուսները տեղ ունե±ն:
Բայց պարզվում էª Ուորլիքը ոչ մի բան էլ չի առաջարկում. ՙՄիջնորդները չեն ցանկանում կանխորոշել այդ գործընթացի վերջնական արդյունքը... Չափազանց կարեւոր է, որ երկու նախագահները հանդիպեն եւ շարունակեն բանակցությունները՚: Սա± էր ուզածը: Բայց չէ± որ առաջիկայում Փարիզում հանդիպելու են, էլ ինչո±ւ է այսպես իրեն կոտորում:
Եվ ահա այստեղ էլ պարոն Ուորլիքը վերջապես հայտնում է ուզածը. ՙՄիջնորդներն աշխատում են կողմերի հետ` Քարնեգի հիմնադրամում քննարկված 6 դրույթների շուրջը փոխհամաձայնության հասնելու համար...՚:
Բայց չէ որ դրանք ոչ թե միջնորդների, այլ անձամբ պարոն Ուորլիքի, ավելի կոնկրետª Պետքարտուղարության առաջարկներն են, որի համար Մինսկի խմբի ղարաբաղյան շրջագայություններից մեկի ժամանակ ԼՂՀ շարքային բնակիչները քիչ էր մնում Ուորլիքի գլուխը ջարդեին: Հիշեցնենք, որ ըստ ուորլիքյան այդ վեց կետերի` պետք է Ղարաբաղին տրվի միջանկյալ կարգավիճակ եւ անորոշ պահիª ապագայում, կարգավիճակի հարցով հանրաքվե լինի: Բայց մինչ այդ պետք է ազերի փախստականները վերադառնան Ղարաբաղ, ազատագրված տարածքները վերադարձվեն, Հայաստանի հետ կապի համար թողնվի Լաչինի մի նեղլիկ միջանցք եւ այլն: Իսկ որպես այդ ամենի երաշխիքª սահմաններին պետք է տեղակայվեն ՙբոլոր կողմերի վստահությունը վայելող՚ խաղաղապահներ: Եվ քանի որ վերջին ամիսներին ռուսներն առնվազն Ուորլիքի եւ Պետքարտուղարության աչքերին կորցրել են ամեն մի վստահություն, ուրեմն դժվար չէ ենթադրել, թե նրա պատկերացմամբ ովքեր կարող են լինել ՙբոլոր կողմերի վստահությունը վայելող՚ խաղաղապահները:
Դե, իսկ դրանից հետո արդեն նույն ՙխաղաղապահ՚ առաքելությունը հանգիստ կարելի է տարածել դեպի Սիրիա, Իրան, ուր որ ցանկանաս:
Իսկ թե ինչպես է Ուորլիքը պատրաստվում կյանքի կոչել այս գաղափարները, երբ Ալիեւն այդպես էլ չի ուզում պատերազմ սկսել, մնում է միայն ենթադրել: Առավել եւս, որ այն ՙչարաբաստիկ՚ ռուսական բազան Հայաստանում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում