Ինչպես հայտնի է ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ...

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ Եվրամիության աչքի գրողն է, եւ նրան մտցրել են այն անձանց սեւ ցուցակը, ովքեր չեն կարող մուտք գործել ԵՄ: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ ԼՏՊ-ի ասած ՙեվրաբյուրոկրատների՚ թույլ տված սխալի, իսկ ավելի ճիշտ` եզակի բթամտության հետեւանքով անհնարին է դարձել այդ որոշումն ի կատար ածելը: ԵՄ պաշտոնական մատյանում գրված է, որ Ժիրինովսկին ծնվել է 1964թ. հունիսի 10-ին, Ղազախստանի Էլդենշտեյն քաղաքում: Մինչդեռ իրականում նա ծնվել է 1946թ. ապրիլի 25-ին, Ալմա-Աթայում, իսկ մինչեւ 1964թ. հունիսի 10-ը նա կրում էր Էլդենշտեյն ազգանունը: Ու մի հասարակ գրառման մեջ այդքան սխալ արած, ծննդավայրն ու նախկին ազգանունը շփոթած չինովնիկները դեռ համարձակվում են ամբողջ աշխարհին սովորեցնել, թե ինչպես է պետք ապրել: Զարմանալով հանդերձ, մնում է նրանց խորհուրդ տալ մինչեւ աշխարհի գլխին քարոզ կարդալը եւ որեւէ որոշումներ ընդունելու հավակնելը, գոնե տարրական դպրոց հաճախել, եթե իհարկե, բժիշկներն ի ծնե նրանց չեն տվել դաունի ախտորոշում:
Բայց եվրաչինովնիկներից առանձնապես հեռու չի գնացել ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ով զարմանալիորեն ապրում է իր իսկ մոգոնած հեքիաթային, այլ ոչ թե իրական աշխարհում: Եվ այդ աշխարհում նրա աչքին երեւացել է հետեւյալը. ՙՄեզ համար շատ կարեւոր էր իշխանական քարոզչամեքենայի ֆոնի վրա` ՙքառյակի՚ պառակտման մասին, ցույց տալ, որ քաղաքական ուժերը, ընդդիմությունը միասնական է, վճռական եւ պատրաստ է արդյունավետ աշխատանքի, իսկ հետո արդյունավետ հրապարակավ պայքարի Երեւանի փողոցներում, ժողովրդի հետ: Իշխանական քարոզչամեքենայի ստեղծած բոլոր լեգենդները եւ միֆերը մենք ջախջախեցինք՚:  
Բայց զարմանալիորեն պարզվում է, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ամենեւին էլ Լեւոն Զուրաբյանի լավը չի ուզում: Նա, մեղմ ասած, կասկածի տակ է դնում ՙքառյակի՚ միասնականությունը. ՙՎաղը քառյակը հերթական նիստը կանի եւ կհայտարարի իր հերթական գործողությունների մասին, նորից ու նորից եմ ասում` քառյակը քառյակ է բոլոր այն դեպքերում, երբ որեւէ հարցի շուրջ կա բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը՚: Իսկ այն դեպքերի համար, երբ հիմնարար հարցերի շուրջ համաձայնություն չկա, ըստ Աղվան Վարդանյանի` ՙԻսկ դա նշանակում է, որ չկա քառյակ, այլ կա եռյակ, երկյակ կամ վեցյակ՚: Դե ինչ, երեւի թե թվաբանության ոլորտում արված գյուտի համար արժե Աղվան Վարդանյանին Նոբելյան մրցանակ տալ...
Հիշում եք, ժամանակին ռուս հեռուստալրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԸ տարակուսել էր, թե ինչու երեւանցի 20-ամյա տաքսիստը այնքան վատ գիտեր ռուսերեն, որ չէր կարողանում ռուսերեն հաշվել: Սակայն պատկերացնում ենք, թե զարմանալիորեն ինչ աստիճանի կհասներ մեր գործընկերոջ տարակուսանքը, եթե նա հանկարծ այցելեր Ադրբեջան: Այնտեղ տեղի է ունեցել մի ապշեցուցիչ դեպք` հաջողացրել են հրատարակել ռուսաց լեզվի դասագիրք, որը, սակայն հնարավոր է կարդալ միայն արաբական տեքստի պես` աջից ձախ: Երեւի թե, ժամանակակից գիտությանը հասու չէ կովկասյան թուրքի ուղեղի կառուցվածքը: Կամ էլ, դա նոր ռազմավարություն է` մազութային սուլթանատում տեսնելով, որ հայերիս որեւէ սպառազինությամբ չեն կարողանում հաղթել, զարմանալիորեն որոշել են բոլորիս սպանել ծիծաղեցնելու միջոցով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում