ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ վեճերը արդեն սկսել են նաեւ զավեշտի դաշտ տեղափոխվել: Այսպես` ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ պնդում է, որ իր 90-ամյա պապիկին ամենեւին էլ հետաքրքիր չէ այդ թեման:
Չուշացավ նաեւ ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ պատասխանը. ՙՊարոն Թովմասյան, առողջություն ձեր պապիկին, ինչպես եւ իմ պապիկին, որը եւս 90 տարեկանին մոտ է եւ եւս սահմանադրական փոփոխությունների մասին հարցեր չի տալիս ինձ: Բայց, երեւի թե, ձեր 50 տարեկան հարեւանը հարցեր տալիս է, թե` ոչ: Եվ երկրորդ` իմ 90 տարեկան պապիկը հարցնում է` երբ են այս իշխանությունները գնալու, որպեսզի էս երկրում մի բան փոխվի...՚: Մոռանալով ինչի համար են հավաքվել` Ա. Մարտիրոսյանը սկսեց քննադատել ու բողոքել ամենքից ու ամեն ինչից, ապա հիշեց նաեւ տատիկի իմաստուն խոսքերը: