ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԵՆ, ԲԱՅՑ...
ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչները սպառնում են պատերազմ հրահրել Կովկասում: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց, որ իսլամիստների այս սպառնալիքները Հայաստանի համար լուրջ խնդիր չեն կարող առաջացնել. ՙՊարզապես մեր հարեւան երկրներում անհանգստություն կարող է առաջանալ, տարածաշրջանում անհանգիստ վիճակ կարող է ստեղծվել՚: Լ. Շիրինյանի խոսքով` իսլամիստները եւ նրանց հովանավորող ուժերը ցանկանում են թուլացնել Ռուսաստանին, նրա համար խնդիր ստեղծել: Իսլամիստները մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ իրենց ազդեցությունը տարածելու են նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում: ՙԻնչ վատ կլինի որ, եթե իսլամիստներն իրենց ավերածություններն Ադրբեջանում անեն: Բայց մի բան է հայտարարելը, մի բան է իրականացնելը՚,- ասաց Լեւոն Շիրինյանը:
Մեր զրուցակիցը, սակայն առաջ է քաշում մեկ այլ վարկած եւս. չի բացառվում` իսլամիստների թիկունքում կանգնած ուժերը փորձում են սպանված Ուսամա Բեն Լադենին փոխարինել իսլամիստներով` դրանով արհեստական խնդիր ու խոչընդոտներ առաջացնելով Մերձավոր Արեւելքի, Ռուսաստանի եւ իսլամիստների դեմ պայքարող երկրների համար: