ՙՙԿԻԼԻԿԻԱՅԻ՚ 1,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՒԳԱՆՔԸ ՎԻՃԱՐԿՎԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՙԿԻԼԻԿԻԱՅԻ՚ 1,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՒԳԱՆՔԸ ՎԻՃԱՐԿՎԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է վերջերս ՙԿիլիկիա՚ գարեջուրն արտադրող ՙԵրեւանի գարեջուր՚ ՓԲԸ գործարանը ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից տուգանվել է 653,6 միլիոն դրամով (1,5 միլիոն դոլար): Այդքան մեծ տուգանքը պաշտոնապես բացատրվում է ընկերության թույլ տված հարկային չարաշահումներով: Բայց նաեւ օրերս ՙչգիտես՚ որտեղից շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե այս պատմությունն իրականում նպատակ ունի սնանկացնել ՙԿիլիկիայի՚ սեփականատերերին եւ նրանց ձեռքից խլել գործարանը:
Այսպիսովª մի կողմից այն խոսակցություններով, որ մեր տնտեսվարողնարը կարող են հարյուրավոր միլիոնների հարկային պարտավորություններ չկատարել, այսինքնª պետությանը հասանելիք փողերը գրպանել, հաստատ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի: Բայց նաեւ ոչ մեկին չես զարմացնի այս կամ այն օբյեկտը սրա-նրա ձեռքից խլելու պատմություններով: Կոնկրետ դեպքում ո±ր տարբերակն է գործել, դեռ կփորձենք պարզել: Իսկ որպես այդ ուսումնասիրությունների սկիզբª նախ փորձեցինք ստանալ ՙԵրեւանի գարեջուր՚ ՓԲԸ-ի համասեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը: Վերջինս, սակայն, չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել տվյալ թեմայի շուրջª նշելով միայն, որ դիմել են դատարանª վիճարկելու 1,5 մլն դրամի ակտը, ինչը սպասելի էր, որ կարվեր:
- Այս պահին ոչինչ ասել չեմ ուզում, մենք դիմել ենք դատարան, դատական գործընթացի ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե ով է մեղավոր, ովª ոչ: Իսկ ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, որ մեզ փորձում են այդ կերպ սնանկացնել, ես դա էլի եմ լսել: Եվ այդ առումով հետեւյալը կասեմ` հիմարություն, անհեթեթություն, մտացածին խոսակցություն, ուրիշ ոչինչ: Ով պետք է մեզ սնանկացնի, նման բան իհարկե գոյություն չունի, ամոթ նրանց, ովքեր այդ խոսակցություներն են տարածում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

