ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը 1998-1999 թթ.-ին եղել է Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը: ՙԻրավունքը՚ կես կատակ-կես լուրջ Արամ Սարգսյանից հետաքրրքվեց` Քոչարյանը չի լսել իր եւ մնացած խորհրդականների խորհուրդները, թե± նրանք չհասցրին նախկին նախագահին հիշեցնել` յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հետեւի իր իսկ խորհուրդներին, հետո այլոց խորհուրդներ տա: Արամ Սարգսյանը հիշեցնում է` ինքը եղել է խորհրդական` միջազգային հարաբերությունների գծով: ՙՀակասությունները սկսվեցին տնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ: Տարաձայնությունները խորացան այնքան, որ ՀԴԿ-ը հանդես եկավ ՙԱրմենթել՚ ընկերության վաճառքի դեմ՚,- հիշում է նախկին խորհրդականը:
ՙԱրմենթել՚ ընկերության վաճառքը Արամ Սարգսյանի խոսքով` սակայն միակը չէ. ՙԱմենախայտառակը կոնյակի գործարանի վաճառքն էր՚: ՙԿարծում եմ` ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը 1999-2001 թթ.-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ալբերտ Բազեյանին ասաց, որ փողի վրա նստած, փողի մասին եք խոսում՚,- մանրամասնեց ՀԴԿ ղեկավարը: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ