«ԼԵՎՈ՜Ն, ԼԵՎՈ՜Ն» ՎԱՆԿԱՐԿՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ ԼԵՎՈՆԻ ՍԻՐՏԸ

Արխիվ 12-16

«ԼԵՎՈ՜Ն, ԼԵՎՈ՜Ն» ՎԱՆԿԱՐԿՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
ԽՈՑԵՑԻՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ ԼԵՎՈՆԻ ՍԻՐՏԸ


Վերջերս «Արզնի» օդանավակայանում ոստիկանության զորքերի զորավարժություններ էին իրականացվում: Բեմադրված սցենարի համաձայն` քաղաքացիական հագուստով ոստիկանները վերածվել էին «ակտիվիստների» ու վանկարկում էին. «Լեւո՜ն, Լեւո՜ն»: Իսկ զորավարժությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կես կատակ-կես լուրջ ոչ իշխանական քառյակի խոստացած հանրահավաքին ընդառաջ` ասել էր. «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»: Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ փորձեցինք պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ տեսակետը.
-Ես չգիտեմ` ինչ է ինքը ուզում հուշել, բայց սառը ցնցուղի կարիք ունի Վլադիմիր Գասպարյանը` մի քանի պատճառով: Պատճառ համար առաջին` չգիտեմ ինքը ինչի է ուզում հասնել այդ շոուով, ինքը հասավ միայն մեկ բանի` բոլորը տեսան իշխանության վախը, սարսափը` գալիք այս հանրավաքին ընդառաջ: Իրենց անհանգստությունն են ցույց տվել: Փաստորեն, եթե կազմակերպում ես նման բան ու լրագրողների ես հրավիրում, ավելի շատ փորձում ես հոգեբանորեն ազդել: Երկրորդ` սրանով նա ցույց տվեց, որ բացարձակապես պատկերացում չունի տարրական ժողովրդավարական կանոների, օրենքների, Սահմանադրության մասին, որովհետեւ եթե դու հայտարարում ես քո կեղծ ցուցարարաների միջոցով, որ քո հիմնական թշնամին Լեւոնն է, դա նշանակում է, որ ոստիկանությունը վերածում ես հասարակական կարգը պահպանող գործիքից իշխանությանը սպասարկող գործիքի:
- Ի դեպ, պարոն Զուրաբյան, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը ասել է. ՙԵկեք փորձենք, Ծառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե ԱԽՔանոցը միշտ էլ կա՚: Ինչպե±ս եք վերաբերվում, որ Ձեր վարչության անդամը այս կերպ է արտահայտվում գործընկեր կուսակցության ղեկավարի հասցեին:
- Լավ, լավ, չէ-չէ, չարժի մանր բաներից խոսել:
- Այսինքն` Զոյա Թադեւոսյանին անլուրջ եք համարում:
- Լուրջ չեմ համարում այս խոսակցությունը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում